Կիրակի, 07 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Անդադար պայքարով պետք է արցախցիների հարցը օրակարգում պահենք»․ Անաստաս Իսրայելյան

«Անդադար պայքարով պետք է արցախցիների հարցը օրակարգում պահենք»․ Անաստաս Իսրայելյան
138
Այսօր, 14:00

«Վերածնվող Արցախ» շարժման ղեկավար Անաստաս Իսրայելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արցախի անկախության օրն էլ անցավ, ինչպես միշտ մարդիկ էլի անցան իրենց առօրյա կյանքին։
Հիմա պիտի սպասենք հաջորդ տոնական կամ ցավալի օրը գա, որ նորից հավաքվենք, հիշենք ճառեր լսենք էլի ցրվենք տներով։ Արդեն լրանում է մեր տեղահանման երկու տարին, բայց այդպես էլ այդ ոճից դուրս չեկանք։
Ընկերներ այդ է պայքար կոչվո՞ւմ, այդ եք հարցի միակ լուծման ճանապարհ համարո՞ւմ։ Եթե շարունակենք նույն
ձևով պայքարել մեր իրավունքների, գերիների, անհետ կորածների ու Արցախին վերաբերվող ցանկացած խնդրի համար արդյունքի երբեք չենք հասնի։
Արցախցիներին վերաբերվող ցանկացած հարց պահանջում է առանց դադարի մշտական աշխատանքներ, հարկ եղած դեպքում անցնել գործողությունների։ Եթե մենք այսպես լռենք և չպահանջենք մեր հարցերը, հասկանալի է,որ օրակարգից դուրս կթողեն, ինչպես արդեն որոշ հարցեր թողել են։ Փորձը ցույց է տվել, որ այդ ամենին հասնելու համար միայն հանրային ճնշումն է ազդեցություն ունենում, որ լռում ենք դադարեցնում են ցանկացած հարցի դրական լուծում տալ նույնիսկ մասնակի։
Ինչքան ՔՊ֊ականները մնան իշխանության, մենք անդադար պայքարով պիտի արցախցիների հարցերը օրակարգում պահենք, ինչքան էլ դժվար լինի։ Պիտի ուղի գտնենք արցախցիների հարցը նաև միջազգային կառույցներում անդադար բարձրացնենք, այնքան ժամանակ մինչև դրական լուծում լինի։ Այսքանով ուզում եմ ասել, որ առիթից֊առիթ մի քանի ժամով հավաքվելով ոչնչի չենք հասնի, օրերը ավելի ու ավելի մեզ կհեռացնի Արցախից այդպես էլ կմոռացվենք։
Ներկա սրիկա իշխանությունից մենք չպիտի վախենանք, այլ պիտի այնպես անենք, որ իրենք վախերի մեջ մնան։ Նրանց մեղքով մենք կորցինք մեր Արցախը, որտեղ հայերը հազարամյա պատմություն ունեն կերտած։
Իրենց մեղքն է, որ հայտնվել ենք անտանելի վիճակում։ Պիտի համախմբվենք իսկական հայրենասեր մարդկանց շուրջը, ովքեր կգործեն նվիրված և անշահախնդիր, կեղծերին մաքրելով ազնիվ պայքարի ճանապարհից։ Եթե մինչ օրս ոչ մի արդյունք չկա ուրեմը ճիշտ չեն գործում։ Ամեն օր վերլուծել մեր հետ կատարվածը և գուշակություն անել՝ ինչ է սպասվում, հարցի լուծում չէ։ Ինչպես կարելի է օրեցօր վատթարացող մեր այս վիճակում, որ գնում ենք կործանման, շարունակ ճառեր լսել ու մեկնաբանություններ գրելով բավարարվել։ Եթե այսօր չպայքարենք վաղը այս օրվան էլ եք երանի տալու»