«Տավուշում 19 դպրոց ջեռուցվում է վառելափայտով»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տավուշում հանրակրթական 19 դպրոց ջեռուցվում է վառելափայտով
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ․ «Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների շենքերից ձմեռը քանի՞սն է ջեռուցվում վառելափայտով։ Ընդհանուր որքա՞ն գումար է նախատեսված այդ դպրոցների համար վառելափայտ գնելու նպատակով։ Այդ դպրոցների համար ի՞նչ գնով, ո՞ւմից է գնվելու վառելափայտը»։ Մարզպետարանից պատասխանել են․ «2018թ. Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներից 29-ը ջեռուցվում էր փայտով, ներկայումս դրանց թիվը 19-ն է: Վառելափայտին տրամադրվող գումարը կախված է դպրոցի մեծությունից, վառարանների թվից: Վառելափայտը գնվում է մարզի անտառտնտեսություններից՝ սահմանված գնացուցակով>>: Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետ Հայկ Ղալումանը իր պատասխանում նշել է 2018թվականին Տավուշում փայտով ջեռուցվող հանրակրթական դպրոցների թիվը, որպեսզի ցույց տա, թե <<հեղափոխական իշխանությունը» ավելի քան 7 տարվա ընթացքում 10-ով նվազեցրել է փայտով ջեռուցվող դպրոցների քանակը։ Տավուշի մարզի հանրակրթական 76 դպրոցներից 19-ը առաջիկա ձմռանը ջեռուցվելու է փայտով, իսկ դա փոքր թիվ չէ։ Վառելափայտով ջեռուցվելու պարագայում դասասենյակներում խնդիրներ են առաջանում․ քամու դեպքում դասասենյակը պատվում է ծխով, սենյակի պատերը ծխից սևանում են, ամեն օր մոխիրը տեղափոխելն անհարմարություններ է պատճառում է այլն»։

«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
62806.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
73504.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
76803.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
98630.10.2026, 14:30
«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
112726.10.2026, 11:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
123124.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
131923.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
142420.10.2026, 22:48