«Ի՞նչ երեսով եք այստեղ նստած․ ինչ ապոկալիպտիկ սցենար ասես նկարագրեցիք»․ Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

«Հարգելի՛ ընդդիմություն, դուք ի՞նչ եք անում այստեղ, Ժողովո՛ւրդ ջան, դուք օգոստոսի 8-ից հետո առհասարակ ի՞նչ եք անում այստեղ, այստեղ կամերաներ կան, ձեզ նկարում են, կարող են ձեզ հարցեր տալ։ Ուզում եմ իմանալ՝ ի՞նչ երեսով եք այստեղ առհասարակ»,- այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ դիմելով ընդդիմադիր պատգամավորներին։
«Մեկ-մեկ տպավորություն է, որ ես էի վերջին 8 տարիներին ինչ հեքիաթ ասես պատմում ստորագրվելիք խաղաղության պայմանագրի մասին, ոչ թե դուք։ Աշխարհի երեսին ինչքան սուտ, ինչքան հեքիաթ, ինչ ասես, ապոկալիպտիկ սցենարներ... Նայում էիր, քեզ թվում էր, Ջեյմս Քեմերոնը կարող է այդ սցենարով մի հատ թույն ֆանտաստիկ կինո կարող է նկարել։ Պատմում էին, այսօր եկել են նստել, ոնց որ ոչինչ չի եղել․․․ Վերջին 5 տարիներին ձեր նկարագրած սցենարով, երբ այդ թուղթը ստորագրվեր, Հայաստանը պետք է կործանված լիներ, ոչ թե գայիք այստեղ առոք-փառոք նստեիք․․․
Դո՛ւրս եկեք, մարդկանց պատասխան տվեք՝ այդ ի՞նչ հեքիաթներ էինք պատմում ստորագրվելիք պայմանագրի մասին։ Այդ հեքիաթների պատասխանը պետք է տաք, բոլորի ելույթներն այստեղից հատ-հատ կարդացվելու են,- ասաց Ալեքսանյանը։

«Նիկոլ Փաշինյանը համակարգերը կազմաքանդող ապաքաղաքական կերպար է». Արմեն Հովասափյան
9102:06
«Ինչպե՞ս կարող ես տոնել, երբ հազարավոր ընտանիքների տունը մնացել է սահմաններից այն կողմ». Հակոբ Հակոբյան
10401:06
«Կարո՞ղ է «իրական Հայաստանի» գաղափարախոսները վաղն Անկախության հռչակման մասին որոշումն էլ չեղարկեն». Արթուր Խաչատրյան
9600:42
«Անկախություն շատ դժվար է ձեռք բերել, բայց շատ ավելի հեշտ է կորցնել». Դավիթ Մանուկյան
9700:12
«Անկախության տոնը այլևս չի կարող լինել միայն երգ ու պարի, դրոշների կամ գեղեցիկ բառերի օր». Սեյրան Օհանյան
105Երեկ, 20:12
«Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է». Հայկ Դեմոյան
94Երեկ, 19:54
«Ռուսաստանը Հայաստանի համար ճակատագրական ուժ է». Թաթուլ Հակոբյան
107Երեկ, 18:48
Առուշ Առուշանյանն է իր «Բիզնես» կուսակցությամբ ընտրությանը կմասնակցի ՔՊ-ի հետ՝ «Համերաշխություն» դաշինքով
107Երեկ, 18:12