«Հայաստանյան քաղաքական կյանքում դասական էլիտար ճգնաժամ է»․ Արմեն Հովասափյան
![]() 197 Չորեքշաբթի, 10 սեպտեմբերի, 2025 թ., 14:48 ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր խոսելու եմ մի երևույթի մասին, որի մասին շատերը խոսում են, բայց խորքային պատկերացում չունեն, թե իրականում ինչի՞ մասին է խոսքը։ Խոսքս՝ «էլիտաների ճգնաժամի» մասին է, որի հիմքերն այսօրվա Հայաստանում «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն են։ Սա այն վիճակն է, երբ իշխող կամ ընդդիմադիր էլիտաները կորցնում են կարողությունը առաջնորդելու հասարակությանը, ի վիճակի չեն կայացնել կենսունակ որոշումներ և ապահովել քաղաքականության շարունակականություն։ Էլիտար ճգնաժամը միշտ ուղեկցվում է ոչ միայն ներսից՝ էլիտայի ներսում բևեռացմամբ, այլև դրսից՝ հասարակության և էլիտայի միջև փոխադարձ անվստահությամբ։ Հայաստանյան քաղաքական կյանքում այսօր մենք ականատես ենք դասական էլիտար ճգնաժամի։ Սա այն վիճակն է, երբ իշխանությունը կորցրել է իր լեգիտիմությունը, ընդդիմությունը չի դառնում կենսունակ այլընտրանք, իսկ հասարակությունը հայտնվում է անորոշության ու ապատիայի մեջ։ Ըստ էության՝ Նիկոլի իշխանության տարիներին քաղաքական դաշտը աստիճանաբար հասավ մի կետի, որտեղ առաջացել է իրական պատային իրավիճակ։ Այսօր իշխանությունը հայտարարում է «խաղաղության դարաշրջանի» մասին, բայց իրականում չի ապահովում ո՛չ անվտանգություն, ո՛չ կայունություն։ Ընդդիմությունն իր հերթին, չնայած հասարակական դժգոհությանը, չի կարողանում հանդես գալ որպես վստահություն ներշնչող ուժ, իսկ քաղաքացիների մեծ մասը դադարել է հավատալ թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը, և քաղաքական գործընթացները ընկալվում են որպես փակուղի։ Իրականում նման պատկերը պատմության մեջ նորություն չէ կան բազմաթիվ պատմական դրվագներ, որոնք բնորոշում է էլիտաների ճգնաժամի մասին։ Մասնավորապես, ցարական Ռուսաստանում 1917-ին էլիտան բաժանված էր և կորցրել էր ղեկավարելու ունակությունը։ Իսպանիայում 1930-ականներին աջերն ու ձախերը միմյանց համարում էին ոչ լեգիտիմ, և երկիրն աստիճանաբար ընկղմվեց քաղաքացիական պատերազմի մեջ։ ԱՄՆ-ում 1850-ականների ստրկության հարցը դարձավ այնպիսի հակասության աղբյուր, որ երկիրը այլևս չէր կարող միասնական որոշումներ ընդունել։ Ցցուն դեպքերից է Ֆրանսիայում Լյուդովիկոս XVI-ի օրոք տեղի ուենցածը, երբ էլիտան չկարողացավ իրական բարեփոխումներ անել՝ հանգեցնելով մեծ հեղափոխության։ Իսկ ԽՍՀՄ-ում 1980-ականների վերջում «պերեստրոյկան» բացեց ճաքերը, որոնք վերածվեցին ամբողջական փլուզման։ Հայաստանի այսօրվա իրավիճակը վկայում է նույն տրամաբանության մասին․ Նիկոլը կառչում է իշխանությունից՝ պոպուլիստական լեզվով հայտարարելով, թե ինքն է «կառավարությունը»։ Ընդդիմությունը շարունակում է գործել հին սխեմաներով՝ հասարակությանը չառաջարկելով նոր որակի տեսլական։ Պետական ինստիտուտները դարձել են դատարկ շենքեր, որտեղ որոշումներ չեն կայացվում, այլ միայն գրչի շարժումով հաստատվում են Նիկոլի կամայականությունները։ Այս ամենի հետևանքը միանգամայն կանխատեսելի է․ պատմական փորձը ցույց է տալիս, որ նման էլիտար ճգնաժամերը երբեք չեն մնում անփոփոխ։ Ավելին, դրանք կամ հանգեցնում են հեղափոխությունների, կամ պետության փլուզման, կամ դառնում են դրսից պարտադրված լուծումների աղբյուր։ Այսօր Հայաստանի համար վտանգն այն է, որ եթե նոր որակի էլիտար մտածելակերպ ու քաղաքականություն չձևավորվի, ապա մեր պետությունը կանցնի նույն ճանապարհով, ինչ անցել են Ռուսաստանի կայսրությունը, Ֆրանսիայի թագավորությունը, ԽՍՀՄ-ը և այլք»։ Աղբյուրը` Արմեն Հովասափյան |

«Պատրաստվեք Աստծո ցասման հերթական դրսևորումներին». Արամ Գևորգյան
16101:30
«Հիմա խաղաղությունը ֆետիշացնում են, որովհետև էլ ուրիշ ասելիք չունեն». Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
190Երեկ, 23:06
«Արցախի Հանրապետության ոչնչացումն անկասկած համապատասխանում էր հավաքական Արևմուտքի շահերին». Գարիկ Քեռյան
300Երեկ, 17:54
«Քեզ ոչ ոք չի պաշտպանելու, երբ պատմության ընթացքը շպրտի մայրուղու բորտին»․ Արմեն Աշոտյան
248Երեկ, 16:54
«Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Չինաստանը չեն զբաղվում միջուկային զենքի փորձարկմամբ»․ Պեսկով
256Երեկ, 16:14
«Կարճ ասած՝ աշոտյան եղիր ստեղից». Ալեն Սիմոնյան
215Երեկ, 15:24
«Այս մարդակերպ թափոնը ժամանակին աղերսում էր ինձ փրկել իրեն Առաքել Մովսիսյանի զայրույթից». Արմեն Աշոտյան
320Երեկ, 15:12
«Սպասում ենք՝ ԱՄՆ-ն հաստատի, որ պայմանավորվածություններն ուժի մեջ են»․ Լավրով
246Երեկ, 15:09
