«Ապաշրջափակումից հետո էլեկտրոնիկային ապավինելուց ինքնախաբեության հոտ է գալիս»․ Բորիս Նավասարդյան
![]() 392 Ուրբաթ, 12 սեպտեմբերի, 2025 թ., 03:06 Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեր պաշտոնյաները իրոք չեն հասկանո՞ւմ, թե՞ բոլորին են չհասկացողի տեղ դնում, երբ ասում են, որ սահմանը հատելիս անձը կարող է չշփվել սահմանապահի հետ՝ փաստաթուղթը սկան անելով էլեկտրոնային սարքի միջոցով։ Նման համակարգերը աշխատում է այն դեպքերում, երբ այդ փաստաթղթերի համապատասխան տվյալները ներառված են ընդհանուր բազայի մեջ։ Եվ, ասենք, Եվրոպական երկրների օրինակը բերելուց պետք է հաշվի առնել, որ նկարագրված համակարգերը աշխատում են հենց կենսաչափական տվյալները կարդացող և նույնականացնող ընդհանուր բազայի միջոցով։ Մինչ այսօր ՀՀ-ի անձնագրերը այդպիսի էլեկտրոնային ընթացակարգերին չեն համապատասխանում։ Էլ ուր մնաց, որ համակարգը աշխատի ադրբեջանա-հայկական սահմանը անցնողների համար։ Միայն ՀՀ-ի օրենքները խախտողներին հայտնաբերելով՝ սահմանանցման գործառույթը չի ավարտվում, կան նաև նույնականացման այլ անհրաժեշտ տարրեր։ Այդ թվում տրանզիտային երկրները, եթե իրականացնում են սահմանանցման գործառույթ, այլ ոչ թե ձևավորում են հատուկ միջազգային տրանզիտային գոտի (ինչպես, օրինակ, շատ օդանավակայաններում), պատասխանատու են վերջնակետ հանդիսացող պետության առջև վերջիններիս օրենքներին հակառակ անձանց տրանզիտով տեղափոխելու համար։ Եթե խոսում ենք կոնկրետ Մեղրիի ճանապարհի մասին, ապա, իմ հասկանալով, կամ այն ամբողջությամբ Ադրբեջանից Ադրբեջան տեղափոխման համար պետք է դառնա միջազգային տրանզիտային գոտի, որտեղ սահմանանցում տեղի չի ունենում, և որի տարածքում հետևաբար ՀՀ-ի իրավազորությունը լիարժեքորեն չի իրացվում, կամ կատարվում է սովորական սահմանային/մաքսային ստուգում, ինչպես մեր բոլոր այլ սահմանակետերում, կամ Ադրբեջանը և Հայաստանը ձևավորում են ընդհանուր տվյալների բազա փաստաթղթերի զուտ էլեկտրոնային ստուգման համար։ Վերջինիս հեռանկարը, ենթադրում եմ, առայժմ շատ մշուշոտ է։ Կա նաև միջանյալ լուծում, որը ժամանակին հնչեցվում էր՝ համատեղ սահմանակետ, որտեղ երկու կողմերն էլ զուգահեռաբար իրականացնում են իրենց գործառույթները և խնդիր չի առաջանում շփումներից վտանգվելու առումով։ Հաստատ կարելի է գտնել և այլ լուծումներ, սակայն, հաշվի առնելով ներկա և դեռ երկար պահպանվելու միտում ունեցող իրողությունները, զուտ էլեկտրոնիկային որպես ապաշրջափակումից հետո միանգամից կիրառվող միջոցին ապավինելուց, լավագույն դեպքում ինքնախաբեության հոտ է գալիս»։ Աղբյուրը` Բորիս Նավասարդյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
