«Անիի կամուրջը և թուրքական խաբկանքը»․ Վարուժան Գեղամյան
![]() 232 Շաբաթ, 13 սեպտեմբերի, 2025 թ., 10:42 Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը․ «Միանգամից ասեմ, որ Թուրքիայում Հայաստանն ու հայ ժողովրդին լավ են ճանաչում։ Գիտեն, թե որքան կարևոր է պատմական հիշողությունը մեզ համար։ Քաջատեղյակ են, թե որքան ենք մենք կապված մեր հայրենիքի Արևմտյան մասի հետ, որ այսօր Թուրքիայի վերահսկողության ներքո է։ Թուրքերին այդ գիտելիքը օգնում է, որպեսզի ճիշտ մշակեն այսօր մեր հանդեպ տարվող նվաճողական քաղաքականությունը։ Սրա մի օրինակ այսօր կարելի է տեսնել Թուրքիայի հետ վարվող ու անվերջ թմբկահարվող «բանակցությունների» շրջանակներում։ Հայաստանի համար որևէ գործնական նշանակություն չունեցող Անիի կամրջի հայտնվելը այս «բանակցություններում» բացառապես մի նպատակ ունի։ Հիշատակելով Արևմտյան Հայաստանի հետ կապված Անի քաղաքը՝ հայ ժողովրդի մոտ արթնացնել հույզեր դեպի կորուսյալ հայրենիքը՝ այդպիսով թմրեցնելով բանակցությունների մնացած կետերի հանդեպ ուշադրությունը։ Կետեր, որոնք ուղղված են նրան, որ Հայաստանը աստիճանաբար վերածվի թուրքական ազդեցության գոտու։ Փաստացի, մեզ տալիս են մեր հայրենիքի մի կտորի հետ խորհրդանշական կապ ու դրա վերականգման պատրանք, որպեսզի հեշտությամբ խլեն մեր ունեցած մասը։ Սա թուրքական փորձառու դիվանագիտության հնարք է»։ Աղբյուրը` Վարուժան Գեղամյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
