«Քըլըչը չի կիրառել ՀՀ պաշտոնական տեղանունը և նույնիսկ «Թրամփի ուղի»՝ («TRIPP») ձևը»․ Վարդան Ոսկանյան
![]() 341 Շաբաթ, 13 սեպտեմբերի, 2025 թ., 17:48 Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Հայաստանի հետ հարաբերությունների «կարգավորման» հարցով Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը նույնիսկ Հայաստան այցից անմիջապես առաջ հարկ չի համարել օգտագործել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ամրագրված Սյունիք տեղանունը։ Իգդիրում տված հարցազրույցում վերջինս թեև խուսափել է «միջանցք» տխրահռչակ բառից, բայց, այսուհանդերձ, Սյունիքով անցնելիք ճանապարհը կոչել է «Զանգեզուրյան գիծ»՝ նշելով որ դրա գործարկումը շատ կարևոր է Միջին Ասիայի և թյուրքական հանրապետությունների հետ Թուրքիայի կապն ապահովելու առումով։ Ուշագրավ է նաև, որ թուրք բանագնացի կողմից ոչ միայն չի կիրառվել Հայաստանի պաշտոնական տեղանունը, այլ նաև նույնիսկ վաշինգտոնյան փաստաթղթերում արձանագրված «Թրամփի ուղի» («TRIPP») ձևը, իսկ այդ ամենը համեմվել է նաև միջինասիական հանրապետությունների թյուրքական լինելու հանգամանքի շեշտադրմամբ, ինչի «փայլփլուն» փաթեթավորման թիկունքում երևում են Էրդողանական վարչախմբի կողմից առաջ մղվող համաթյուրքականության պատրանքի ականջները»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
