ՀՀ-ն ռուսական շուկայում գինու խոշոր վաճառողների տասնյակում է

Տարվա առաջին կեսին Ռուսաստանը 1/3-ով կրճատել է արտասահմանյան գինու ներմուծումը, Գերմանիան դուրս է մնացել խոշորագույն մատակարարների հնգյակից։ Հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով ազգային վիճակագրական ծառայություններին։
Արտասահմանյան մատակարարները այս տարվա առաջին վեց ամիսներին ռուսական շուկայում վաճառել են 304.5 միլիոն դոլարի գինի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 433.8 միլիոն դոլարի համեմատ։
Իտալիան մնացել է ամենամեծ արտահանողը տարվա առաջին կեսին, չնայած նրա մատակարարումները նվազել են ավելի քան մեկ երրորդով՝ հասնելով 83.3 միլիոն դոլարի։ Վրաստանը մի փոքր հետ է մնացել առաջատարից, ներմուծումը նույնպես նվազել է մոտ մեկ երրորդով՝ հասնելով 72.8 միլիոն դոլարի։ Լատվիան լրացրել է առաջին եռյակը՝ առաքումները նվազեցնելով մեկ քառորդով՝ հասցննելով 47.7 միլիոն դոլարի։
Լեհաստանը մնում է չորրորդ տեղում։ Չնայած արտահանման գրեթե 18%-ով անկմանը, Պորտուգալիան կարողացել է զբաղեցնել հինգերորդ տեղը՝ 15.4 միլիոն դոլարի արտահանմամբ։ Սա պայմանավորված էր Գերմանիայից առաքումների կտրուկ կրճատմամբ՝ 2.2 անգամ, մինչև 8.8 միլիոն դոլար, որի արդյունքում երկիրը հինգերորդ տեղից իջել է յոթերորդ։ Միևնույն ժամանակ, Չիլին, որը մնում է վեցերորդը, ավելացրել է առաքումները՝ մեկ հինգերորդով՝ մինչև 12.2 միլիոն դոլար։ Ռուսական շուկա գինի մատակարարող տասը խոշորագույնների շարքում են նաև Լիտվան (6.7 միլիոն դոլար), Իսպանիան (6.4 միլիոն դոլար) և Հայաստանը (4.3 միլիոն դոլար)։

«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
191Երեկ, 17:06
«Երկիրը վիճակագրական լավատեսությամբ չի զարգանում»․ Դավիթ Անանյան
97Երեկ, 16:12
ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»
133Երեկ, 09:00
Հայկական և թուրքական պատվիրակությունները քննարկել են էլեկտրաէներգետիկ համակարգին վերաբերող հարցեր (լուսանկար)
17805.10.2026, 20:06
Կոնյակով բեռնված 30-ից ավելի բեռնատար մեկ ամիս է՝ մնացել են Լարսի ռուսական հատվածում
19305.10.2026, 18:54
«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
47602.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
47102.10.2026, 16:06
«Ադրբեջանի քարոզչամեքենան դիտարկում է, թե Ադրբեջանը որքան հնարավորություն ունի ցեմենտ մատակարարելու Հայաստան»․ Հակոբ Բադալյան
43702.10.2026, 13:06