«Ի՞նչ նպատակ ունի Ալիևի նոր բեմականացումը». Սուրեն Սուրենյանց
![]() 377 Երկուշաբթի, 15 սեպտեմբերի, 2025 թ., 09:06 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը. «Ադրբեջանական աղբյուրները հայտնում են, թե իբր Ստեփանակերտում ձերբակալվել է Կարեն Ավանեսյան անունով հայազգի բնակիչ՝ «զինված հարձակման» փորձ կատարելիս։ Սա խիստ տարակուսելի և ակնհայտորեն պրոպագանդիստական հնարք է։ Արցախում մնացել են ընդամենը մի քանի տասնյակ անօգնական հայեր՝ մեծամասամբ տարեցներ ու հիվանդներ։ Նրանք որևէ կերպ չեն կարող լինել «ռևանշիստներ» կամ «ահաբեկիչներ»։ Իսկ Ադրբեջանի հատուկ ծառայությունների խիստ վերահսկողության պայմաններում զենք պահելը պարզապես անհնար է։ Այս պատմությունը պատահական չէ, որ «հայտնվեց» հենց այն օրը, երբ Ալիևը Ստեփանակերտում մասնակցում էր միջոցառման։ Նպատակը երկակի է․ Ալիևի ներկայությունը ներկայացնել որպես «հաղթողի քաջություն»՝ նույնիսկ «վտանգի պայմաններում», Միջազգային հանրությանը ցույց տալ, թե Արցախում մնացած հայերը «ահաբեկչական վտանգ» են։ Առաջին վարկածը՝ սա քարոզչական հիմք է ստեղծում, որպեսզի միջազգային հարթակներում «հիմնավորվի», թե արցախցիների վերադարձն իրենց հայրենիք «անվտանգության տեսանկյունից նպատակահարմար չէ»։ Երկրորդ վարկածը՝ սա Բաքվի հերթական բաղմաքայլ կոմբինացիայի մեկնարկն է, որի միջոցով փորձ է արվելու Հայաստանից հերթական զիջումը կորզել։ Նման բեմականացումներով Ալիևը սովորաբար նախապատրաստում է քաղաքական ճնշման հերթական փուլը։ Այսպիսով, ադրբեջանական ԶԼՄ-ների տարածածը ոչ թե փաստական լուր է, այլ հստակ մշակված քաղաքական մանիպուլյացիա՝ միաժամանակ ուղղված թե՛ Արցախի հայերին «վտանգավորի» կերպարով ներկայացնելուն, թե՛ Հայաստանի վրա նոր ճնշում գործադրելուն»: Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
