«Պահը եկել էր, դառնայիք էդ նոր ուժը»․ Մարգարիտ Եսայան
![]() 133 Այսօր, 10:12 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բացատրեմ պարզ 5․ «Ցանկապատ» ներկայացումը ես դիտել եմ, դիտել են շատերը։ Օրերս այն դիտեց նաև այսօրվա «կառավարիչը»։ Ներկայացումից հետո իր ծղոտե շլյապայով որոշեց կանգնել ու զրուցել դերասանների և հանդիսատեսի հետ։ Ցանկապատն այն մասին է, որ հայրենիքը, հողը, երկիրը պահելու համար պետք է լինել միասնական, պետք է պատրաստ լինել կռվի, պետք է իրար չուտել, պետք է չերկնչել և օրինակով ցույց է տրվում, թե ինչ է լինում, երբ անում ես դրա հակառակը, երբ քո դռան դեմի մի քառակուսի մետլախի համար, մի մետր հողի համար հարևանիդ, դրկիցիդ, ազգակցիդ հետ տարիներով կռիվ ես տալիս, բայց երբ գալիս է իրական թշնամին, ամեն ինչ խլում է, դու ոչխարի պես գլուխդ կախ համաձայնում ես ու դառնում ճորտ։ Սրա մասին է ներկայացումը, ես և հանդիսատեսն այդպես ենք հասկացել։ Նիկոլը երեկ գնաց և ամբողջ այս ազգապահապան, հայրենիքապահպան, ուժեղ լինելու, երկիրը պահելու գաղափարը 180 աստիճանով շուռ տված՝ մարդկանց բացատում էր այն, ինչի մասին չէր ներկայացումը։ Ինքն իրենն ասեց և դերասանները, հանդիսատեսները մի երկու կծկտուր բաներից էն կողմ չանցան, ոչ մեկը չընդդիմացավ, ոչ մեկը չասեց՝ այ տղա սսկվի, գոնե մեր ներկայությամբ սսկվի, (ենթադրում եմ, որ թատրոն նայում են մտավորական, գրագետ մարդիկ), ոչ մեկը չհամարձակվեց կանգնել իր երկար հասակով, Մկոն կամ էլ Տիգրանը, չկանգնեցին ու ինչպես հարկն է չհակադարձեցին։ Երևի վախեցան, որ թատրոնը կփակի։ Երևի վախեցան։ Իսկ Արցախը երբ հանձնեց, չվախեցա՞ն, իսկ Տավուշի գյուղերը երբ հանձնեց, չվախե՞ցան, իսկ հիմա, երբ Սյունքը դարձնում է բաց միջանցք, քարվանսարա, չեն վախենո՞ւմ։ Յախկ․․․ Ամենևին չպաշտպանելով այս օրվա ընդդիմադիր ուժերին, զուտ մեկ հարց՝ բա ընդդիմությունից ի՞նչ եք ուզում, բա ասում եք նոր ուժեր գան, ինձ, նախկիններին չեք ուզում, բա պահը եկել էր, դառնայիք էդ նոր ուժը, մի լավ դոմփեիք, բառով, մտքով, խելքով, հայրենքի սիրով և ցավով։ Չարե՞ցիք․․․ Դե, ապրեք։ Ու եթե այլ բան չեք անում, եթե այլ բան չենք անում, հետեւաբար, մնացել է ՄԵԿ քայլ՝ օրենքով սահմանված կարգով ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼ այսօրվա կառավարիչներին։ «Հայաստան» դաշինք ջան, կանենք, լավ, չենք անի՝ ամեն մեկիդ գլխին մի պուճուրիկ, սեղմող ցանկապատ կդնի։ Ցանկապատված կապրեք մինչև գերեզման, դա էլ է չէ ցանկապատված, երբ մեռած կլինենք, էլ չենք կարող մեր (ձեր) գերեզմանների ցանկապատերը էս ու էն կողմ տանել»։ Աղբյուրը` Մարգարիտ Եսայան |
«Ոնց որ՝ ով տանը սպորտային համազգեստ ունենա, դիմի ՖԻՖԱ-ին». Տիգրան Պարսիլյան
4511:36«Թող այսօր մեզ անվանեն դավաճան, բայց 150 տարի անց ՀՀ-ն լինելու է պետություն»․ Նիկոլ Փաշինյան
7311:24«Այս պահին ժամկետներ չկան». Արթուր Հովհաննիսյան
4911:18«Երբ անվտանգության ապահովման թիվ մեկ գործիքը բանակն է, ուրեմն անվտանգությունը կատարելապես բացակայում է»․ Նիկոլ Փաշինյան
7211:12ԱԺ ճեպազրույցները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4511:00«Ճանաչեցի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որպեսզի ճանաչեմ ՀՀ լեգիտիմությունը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10510:48«Ներքաղաքական ի՞նչ առաջնահերթություններ կարող է ունենալ Ադրբեջանը կարճաժամկետ հեռանկարում»․ Արմեն Պետրոսյան
8210:42Տիգրան Ավինյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8910:30