Երկուշաբթի, 15 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ոնց որ՝ ով տանը սպորտային համազգեստ ունենա, դիմի ՖԻՖԱ-ին». Տիգրան Պարսիլյան

«Ոնց որ՝ ով տանը սպորտային համազգեստ ունենա, դիմի ՖԻՖԱ-ին». Տիգրան Պարսիլյան
110
Այսօր, 11:36

ՔՊ-ական պատգամավոր Տիգրան Պարսիլյանն անդրադառնալով Սամվել Կարապետյանի որդու՝ «Մինչև հաղթանակ մնացել է 268 օր» ուղերձին ու պատասխանելով հարցին՝ «նրանք սպառնում են, որ իրենց կողմից ձևավորվելիք քաղաքական ուժը հեռացնելու է ձեր փոքրիկ խմբակին», ասել է. «Այս պահին խոսում ենք ապաքաղաքական ուժի մասին, որը քաղաքական հայտ է ներկայացնում ընտրություններին մասնակցելու: Ես դա միշտ համեմատում եմ, ոնց որ, ով տանը սպորտային համազգեստ ունենա, դիմի ՖԻՖԱ-ին ու որոշի միջազգային խաղերին մասնակցել: Չի կարա ապաքաղաքական ուժը հանձն առնի ու հայտ ներկայացնի աշխարհաքաղաքական խնդիրները, հարաբերությունները կարգավորելու ու առաջնորդելու՝ ՀՀ-ի համար»: