«ԱՆԻՖ-ի գործով 1.5 տարի առաջ որպես վկա հարցաքննվել եմ»․ Տիգրան Ավինյան
![]() 221 Երկուշաբթի, 15 սեպտեմբերի, 2025 թ., 12:42 «ԱՆԻՖ-ը 100% պետական ՓԲԸ էր, որի հիմնական նպատակը հեղափոխությունից հետո ՀՀ-ում որակյալ բիզնես գործունեության ներգարվումն ու նոր որակ ստեղծելն էր»,- ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ԱՆԻՖ-ի գործին, ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ ԱՆԻՖ-ի գործունեությունը պետք չէ ներկայացնել՝ որպես անարդյունավետ․ «ԱՆԻՖ-ն օտարերկրյա ներդրումների ներգրավման խնդիր ուներ, 210 մլն-ի ներդրում է ներգրավել, 800 նոր աշխատատեղ է ստեղծել։ ԱՆԻՖ-ի վրա պետությունը ծախսել է 4․19 մլրդ դրամ, բայց ԱՆԻՖ-ի ստեղծած դուստր ընկերությունները հարկերի տեսքով 5․5 մլրդ դրամ վերադարձրել են պետությանը։ Այո՛, ԱՆԻՖ-ի գործունեությունը նաև ռիսկեր էր պարունակում»,- ասել է Ավինյանը՝ նշելով, որ1,5 տարի առաջ որպես վկա հարցաքննվել է և իր ունեցած տեղեկատվությունը փոխանցել է։ Նա նաև պատմել է, թե ինչ կարևոր ծրագիր է նախաձեռնված եղել և թե ինչու է թերի մնացել․ «Մի շատ կարևոր դրվագ եմ ուզում պատմել Օրբիսի հետ կապված։ Օրբիսը ԱՄՆ-ում կիբերանվտանգության մասնագետների պատրաստման ընկերություն է, որ մասնագետներ է պատրաստում ամերիկյան հետախուզական ծառայության, Փենթագոնի, Պետդեպի և ռազմականացված նման կառույցների համար։ ԱՆԻՖ-ը և Օրբիսը միասին ՀՀ-ում ստեղծում են նոր ընկերութուն, որի նպատակն էր պատրաստել Օրբիսի ծրագրով կիբերանվտանգության մասնագետների, ովքեր պետք է ծառայություններ մատուցեին պետական և մասնավոր ընկերություներին։ Սա տեղի է ունենում պատերազմից հետո, երբ կիբերանվտանգության վտանգների ու սպառնալիքների առջև ՀՀ-ն այդքան էլ ամուր կանգնած չէր: Երբ այս ընկերությունը ստեղծվում է, 10 ուսանողներ են ընտրվում և սկսվում է մասնագետների պատրաստման գործընթացը։ Հետո Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, երբ ես այլևս խորհրդի նախագահ չէի, ԱՆԻՖ-ով չէի զբաղվում, փոխքաղաքապետ էի, այլ պրոցեսների մեջ էի, նախաձեռնություն է տանում կառավարություն, որով ԱՆԻՖ-ի ողջ փաթեթը տեղափոխում է Էկոնոմիկայի նախարարության ներքո։ Ապա անում է կադրային կտրուկ փոփոխութուններ, իր տեղակալին է նշանակում խորհրդրում, տնօրենին է հանում և այլն, որի արդյունքում բոլորը հրաժարվում են շարունակել իրենց գործունեությունը»,- պատմել է Ավինյանը՝ նշելով, որ որևէ բան կառուցելը դժվար է, իսկ քանդելը կարող է մեկ ժամ տևել։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
