«Փորձում է սեփական սխալներն ու զիջումները ներկայացնել որպես «հեռատեսության» դրսևորում»․ Արմեն Հովասափյան
![]() 162 Երկուշաբթի, 15 սեպտեմբերի, 2025 թ., 13:18 ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Րոպեներ առաջ Նիկոլը, ի թիվս այլ դատարկաբանությունների ու մանիպուլյացիաների, ասել է․ «Մեր խնդիրն այն չէ, որ այսօր խաղաղություն ապահովենք, հետո գնանք, մի տասը տարի հետո հերթական «պայթյունը» տեղի ունենա, ոտքներս գցենք ոտքներիս, մուշտուկը դնենք բերաններիս, ասենք՝ տեսեք, որ մենք ասում էինք։ Մեր խնդիրն է այսօր կայացնենք այնպիսի որոշումներ, որ մեր լեգիտիմ երկրի անվտանգությունը ապահովվի հարյուրամյակով։ Թող այսօր մեզ անվանեն դավաճան, բայց մեր գործողությունների արդյունքում 50, 100, 150 տարի անց ՀՀ-ն լինելու է պետություն»։ Նաև ընդգծել, որ դա հնարավոր է միայն լեգիտիմության ռազմավարության շնորհիվ։ Վերը թվարկածից կարող ենք եզրահանգել, որ ասվածը ոչ թե իրական ռազմավարության ներկայացում են, այլ հերթական փորձ՝ սեփական քաղաքական պարտությունները փաթեթավորելու «հարյուրամյակների ապահովության» գեղեցիկ պիտակով։ Իրականում, ազգային արժանապատվության ու ինքնիշխանության վրա կառուցված խաղաղությունն է միակ հիմքը, որը կարող է երաշխավորել Հայաստանի գոյատևումը, այլ ոչ թե նվաստացնող զիջումները»։ Աղբյուրը` Արմեն Հովասափյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
