««Արարատը խլում են մեզնից» ասող ընդդիմադիրնե՛ր, վաղվանից էշով կգաք գործի»․ Հայկ Կոնջորյան
![]() 116 Այսօր, 12:00 «Հիմա էլ ընդդիմությունը մեզ մեղադրում է, թե Արարատը խլում ենք իրենցից, որովհետև կնիքների վրայից դուրս է գալիս։ Նախ՝ հնարավոր չի ձեզնից խլել մի բան, որը ձերը չի, Արարատը պատկանում է այլ պետության»,- ֆեյսբուքյան եթերում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ նշելով, որ պետություն ունեցող քաղաքացին չի կարող առաջնորդվել պետականազուրկ մտածողությամբ։ «Մեզ մեղադրում են նաև՝ ասելով՝ դուք խլում եք մեր ինքնությունը։ Ո՞րն է ձեր ինքնությունը, 17-րդ դարի պետականազուրկ հայ գյուղացո՞ւ, թե՞ 21-րդ դարի ՀՀ քաղաքացու։ Եթե 17-րդ դարի գյուղացու, ապա առաջարկում եմ վաղվանից ԱԺ գալ տրեխներով, խուրջինը կգցեք ուսներիդ ու մագաղաթի վրա կգրեք։ Այդ դեպքում հրաժարվեք բոլոր նոր տեխնոլոգիաներից, մեքենաներից, էշով եկեք աշխատանքի։ Եթե ձեր ինքնությունը դա է, մենք չենք պատրաստվում այն խլել ձեզնից։ Բայց 21-րդ դարում ենք ապրում, ունենք պետություն, ապա պետք է առաջնորդվենք պետական տրամաբանությամբ։ Բայց եթե ընդդիմությունն առաջարկում է, որ տարածաշրջանի բոլոր երկրներին պետք է պատերազմ հայտարարենք, ապա սեփական կյանքով պետք է այդ պատերազմում կռիվ տաք, պատրա՞ստ եք։ Սիրե՛ք Արարատը, հմայվե՛ք նրա վսեմաշուք տեսքով, ոչ ոք ձեր տեսադաշտից այն չի խլում»,- ասել է Կոնջորյանը: Աղբյուրը` Հայկ Կոնջորյան |
«Պահուստային ֆոնդը Նիկոլ Փաշինյանի ջեբի փողն է»․ Ավետիք Չալաբյան (տեսանյութ)
3613:30Թրամփը պետական այցով Մեծ Բրիտանիայում է (տեսանյութ)
8713:12Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության նիստին պահանջել է Ալեն Սիմոնյանին հեռացնել կուսակցությունից
12812:54««Արարատը խլում են մեզնից» ասող ընդդիմադիրնե՛ր, վաղվանից էշով կգաք գործի»․ Հայկ Կոնջորյան (տեսանյութ)
10412:00«Մոլդովան կործանվում է». Վլադիմիր Վորոնին
16411:50«Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ներսից քանդում է Հայաստանը»․ Հարութ Սասունյան
13211:36«Գյումրեցուն չեն կարող զրկել տոնից․ արտահերթ նիստ ենք նախաձեռնել»․ Սարիկ Մինասյան
13711:30«Սրանք փորձում են վերադարձնել այն օրերը, երբ ազգային ամեն ինչն արգելված էր»․ Արթուր Խաչատրյան
10211:06