«Ադրբեջանը պահանջ կդնի, թե ինչ զիջումներ անի Փաշինյանը՝ իրեն օժանդակելու և վերընտրվելու համար»․ Արգիշտի Կիվիրյան
![]() 283 Հինգշաբթի, 18 սեպտեմբերի, 2025 թ., 22:00 Նիկոլ Փաշինյանի վերընտրվելուն նպաստելու դիմաց Ադրբեջանը կարող է նրանից նոր զիջումներ պահանջել։ «Նյուզ»-ի հետ զրույցում այս տեսակետն է հայտնել քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։ Թվացյալ խաղաղությունը պետք է միայն նրա համար, որ Նիկոլ Փաշինյանն ապահովի՞ իր վերընտրվելու ձայները, որից հետո կլինեն ակտիվ գործընթացներ, այսինքն՝ Ալիևը նույնպե՞ս համաձայնության է եկել, որ մինչև ՀՀ ընտրությունները ոչինչ չի անի։ Այս հարցին ի պատասխան՝ Կիվիրյանը նշել է․ «Ադրբեջանական կողմի համար հստակ է, որ ՀՀ այս իշխանություններն իրենց համար գտածո են․․․, խնդրում են ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Այդ մարդիկ, գլոբալ առումով, օժանդակեցին Նիկոլ Փաշինյանին, ասացին՝ գնա՛, հաղթի՛ ընտրությունները․ քո ժողովուրդը հավատում է, որ դու, այսպես ասած, Նիկոլ խաղաղաբերիչն ես, գնա՛ և հաղթի՛։ Քաղաքականության մեջ եթե մեկը ծառայություն է մատուցում, դա ձրի չի լինում․ կա՛մ արդեն իսկ Փաշինյանին ասել են, կա՛մ ընտություններից հետո կասեն, թե ինչ է տալու Նիկոլ Փաշինյանը իրեն օժանդակելու և վերընտրվելու համար․․․ Ձրի ոչինչ չի լինում։ Քո հակառակորդ պետության ղեկավարը «պաս» է տալիս, որ գնաս հայ ժողովրդին մոլորեցնես, խաբես ընտրվես, պարզ է, որ դու էլ պետք է ինչ-որ բան տաս, զիջումներ անես․․․ Ուղիղ պահանջ կդնեն, թե ինչ զիջումներ անի»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
