ՔՊ-ում հասկացել են` անանուն նամակագիրը Հայկ Սարգսյանն է. «Հրապարակ»
![]() 152 Այսօր, 08:54 «Հրապարակ»-ը գրում է. «Նախօրեի ուշ երեկոյան ՔՊ վարչությունը Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ արտահերթ նիստ է արել։ Թեման լրատվամիջոցներին ուղարկված անանուն նամակն է եղել, ՔՊ վերնախավը որոշել է քննել Հայկ Սարգսյանի և Ալեն Սիմոնյանի կոնֆլիկտը: Սարգսյանը դեռ ամիսներ առաջ էր վարչություն դիմում ներկայացրել՝ Սիմոնյանի դեմ, սակայն նիստի օրը երկրում չլինելու պատճառաբանությամբ, չէր մասնակցել քննարկմանը, և դիմումը մնացել էր առանց քննության։ Երեկ տարածված նամակից հետո ՔՊ-ում հասկացել են, որ անանուն նամակագիրը Սարգսյանն է, և կանչել են գորգի վրա։ Սարգսյանն իր դիմումում նշել էր, որ ԱԺ նախագահը կոռուպցիոն կապի մեջ է բուքմեյքերական ընկերություններից մեկի հետ, դրանով է պայմանավորված իր նախագծի դեմ հակընդդեմ տեսակետը: Վարչությունում երեկ լսել են կողմերին եւ եզրակացրել, որ Հայկ Սարգսյանի պնդումները հիմնավորված չեն, ուստի Սիմոնյանին կարգապահական տույժի չեն ենթարկել։ Սա չի նշանակում, որ հարցը փակվել է, եւ կողմերը հաշտություն են կնքել։ Ամենայն հավանականությամբ, ՔՊ համագումարից հետո վարչությունը կքննի նաեւ Հայկ Սարգսյանի հարցը, պատրաստվում են քննել պատգամավորի վարքը, քանի որ նա «խախտել է կուսակցության կանոնադրությունը»՝ Կոտայքի կուսակիցների մոտ բամբասել է Ալեն Սիմոնյանից եւ, որ առավել անթույլատրելի է՝ արտահոսք է կազմակերպել։ Ինչո՞ւ հարցը չեն քննում մինչև համագումարը, վարչության անդամի թեկնածու է նաև Սարգսյանը, թողել են, որ մասնակցի ընտրություններին: ՔՊ-ից ասացին նաև, որ սա ոտքի վրա գործընթաց չէ, նախ պետք է դիմում գրվի Վերահսկող մարմնին, քննեն, եթե հարկ համարեն, հասցեագրեն Վարչությանը»։ |
«Արցախի դեմ ագրեսիան տեղի ունեցավ ՀՀ իշխանությունների ու միջազգային դերակատարների լուռ կոնսեսուսի պայմաններում»․ Տիգրան Աբրահամյան
4109:48Օպերատիվ համարներ, թանկարժեք մեքենա. Նիկոլ Փաշինյանն իմացել, բայց աչք է փակել․ «Հրապարակ»
9909:18ՀԷՑ–ի «հարցը» կքննվի դեկտեմբերին. «Հրապարակ»
7909:12ՔՊ-ում հասկացել են՝ անանուն նամակագիրը Հայկ Սարգսյանն է. «Հրապարակ»
13208:54«Գրաքննությունն ահագնանում է, երբ մոտենում են ընտրությունները»․ Ստեփան Դանիելյան
11903:06«Նազարյան Գեղամը դարձել է Փաշինյանի ամենաուժեղ միկրոֆոններից մեկը»․ Շիրազ Խաչատրյան
14801:30«Այս զառանցանքի նպատակն է ջնջել մեր ինքնությունը, ունենալ վերահսկելի հասարակություն»․ Լիլիթ Գալստյան
171Երեկ, 22:54«ՔՊ-ում դիմագիծ ունեցող մարդ չպետք է լինի, Հայկ Սարգսյանը կլքի ՔՊ-ի շարքերը»․ Հովիկ Աղազարյան (տեսանյութ)
265Երեկ, 22:42