«Ռազմականացված ՌԴ-ն ավելի մեծ դերակատարում է ձեռք բերում գլոբալ քաղաքականության մեջ»․ Գարիկ Քեռյան
![]() 239 Շաբաթ, 20 սեպտեմբերի, 2025 թ., 03:06 Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ուկրաինական պատերազմի պատճառների և հետևանքների շուրջ 2022թ. սկզբներից քաղաքական սուր բանավեճերը շարունակվում են: Դիրքորոշումները հիմնականում հանգում են հետևյալ եզրահանգումներին: Արևմտյան կենտրոնները միաձայն և միաբերան ազդարարում են ագրեսոր Ռուսաստանի դեմ ուկրաինական ժողովրդի պայքարը, որը նաև ժողովրդավարության ու Եվրոպայի փրկության համար է: Ռուսական կողմը հակադարձում է. ագրեսորը Արևմուտքն է, ՆԱՏՕ-ն է, որը ընդլայնվում է դեպի ռուսական սահմանները և ժողովրդավարացման կեղծ կարգախոսներով ու գունավոր հեղափոխություններով ներխուժել է հետխորհրդային տարածաշրջաններ և ձգտում է քաոս և փլուզում առաջ բերել բուն Ռուսաստանում: Այս գաղափարա-քաղաքական բախումը դեռ երկար է շարունակվելու, նաև պատերազմի ավարտից հետո: Պատմությունը կտա իր գնահատականը, ով էր ճիշտ, ով էր սխալ: Բայց այժմ գաղափարա-քաղաքական գործոնից բացի կա տնտեսական խոչընդոտ, որը վերջին մեկ տարում քանի գնում ավելի մեծ նշանակություն է ստանում: Դա բավականին սարսափելի մի իրողություն է, որն ամենամեծ վտանգն է խաղաղության գլխին կախված: Ակնհայտ երևում է, որ պատերազմի արագ կանգնեցումը կարող է դառնալ տնտեսապես ոչ շահավետ: Ռուսաստանի տնտեսությունը մեծամասամբ տեղափոխվել է ռազմական ռելսերի վրա և կողմնորոշված է ռազմաճակատի կարիքների բավարարմանը: Տնտեսության ապառազմականացումը կարող է ավելի ցավոտ և ճգնաժամային լինել և առաջացնել սոցիալական դժվարագույն խնդիրներ: ԱՄՆ-ի տնտեսական կարողությունները ևս կապված են ներկա պատերազմի հետ: Երկրի խտացված գազի և զենքի վաճառքը եվրոպական պետություններին հսկայական շահույթներ են ապահովում, այստեղ ևս ռազմաարդյունաբերական համալիրը վերելք է ապրում: Մեծ հաշվով պատերազմը առավել կորստաբեր է առաջին հերթին «ժողովրդավարական» Ուկրաինայի համար, որն ընկավ լիբերալ ծայրահեղականների թակարդը և հայտնվեց ճահճում: Իհարկե այստեղ էլ կան փող աշխատող ձեռներեցներ, անհնար է, որ հսկայական օգնությունները վրա կոռուպցիա և յուրացումներ չլինեն: Ռուսական էժան գազից զրկված Եվրոպան ևս կորուստներ է ունենում, բայց ռազմարդյունաբերական կապիտալի տերերը կարծես թե ավելի ազդեցիկ են: Ինչևէ, ռազմականացված Ռուսաստանն այժմ ավելի մեծ դերակատարում է ձեռք բերում գլոբալ քաղաքականության մեջ: Սա Արևմուտքի լուրջ պարտությունն է»: Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
