Հինգշաբթի, 06 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Արցախի հայաթափումը քաղաքական կարճատեսության և անգործության հետևանք է»․ Վահագն Սարոյան

«Արցախի հայաթափումը քաղաքական կարճատեսության և անգործության հետևանք է»․ Վահագն Սարոյան
144
Ուրբաթ, 19 սեպտեմբերի, 2025 թ., 13:00

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից իրականացված հարձակման արդյունքում անդառնալի ու ողբերգական հետևանքները դրսևորվեց Արցախի հայաթափմամբ՝ հազարավոր մեր հայրենակիցներ ստիպված լքեցին իրենց տունը, հողն ու գերեզմանները՝ վերածվելով փախստականների։
Այս ամենը հնարավոր դարձավ պետական քաղաքական կարճատեսության ու անգործության հետևանքով։
Այսօր ոչ թե պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով պետք է ստեղծվեր, այլ պաշտոնական պատասխաններ տրվեր, մանրամասն հաշվետվություններ ներկայացվեր սեփական ժողովրդին, թե ինչու իշխանությունը չկանխեց Արցախի հայաթափումը՝ փոխարենը շտապեցին ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախն էլ ներառյալ։
Պետք է մշակվեր նոր անվտանգային ռազմավարություն, որը իրական պաշտպանունակության բարձրացում կենթադրեր, ոչ թե բանակի կրճատում։
Ազնիվ հարց է առաջանում՝ արդյոք ունի՞ երկրի արտաքին քաղաքականության պատասխանատու գերատեսչությունը և ֆունկցիոներները հասարակությանը ցույց տալու փաստեր, թե ակտիվ դիվանագիտական աշխատանք է տարվել միջազգային ատյաններում՝ էթնիկ զտման փաստի պաշտոնական ճանաչման ուղղությամբ, որի հետևանքները պետք է քննվեն նաև միջազգային դատարաններում։ Սա պարտավորություն է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի ապագայի հանդեպ»։

Աղբյուրը`   Վահագն Սարոյան