«Պետք է ձևավորենք համազգային «ՈՉ»-ի ճակատ»․ Իշխան Սաղաթելյան
![]() 370 Կիրակի, 21 սեպտեմբերի, 2025 թ., 13:54 «Նրանց պատկերացրած նոր Հանրապետության մոդելը իրականում հետևյալն է՝ պետություն, որը պետք է ունենա Ադրբեջանի պահանջած սահմանադրությունը, պետություն, որը հրաժարվում է իր անցյալից, իր պատմամշակութային ժառանգությունից, պետություն, որը պետք է ունենա սահմանափակ զինված ուժեր և իր տնտեսությամբ ու անվտանգությամբ ամբողջությամբ կախված լինի Ադրբեջանից և Թուրքիայից»,- իր ելույթում ասաց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ այս ծրագիրն իրականություն կդառնա, եթե Փաշինյանը վերարտադրվի և հանրաքվեի միջոցով փոխի Սահմանադրությունը։ «Սա մարտահրավեր է մեր ժողովրդին, քաղաքական դաշտին ու բոլոր դերակատարներին: Այս մարտահրավերը՝ իբրև գոյաբանական վտանգ, պահանջում է համազգային և համահայկական պատասխան։ Մենք այդ մարտահրավերն ընդունում ենք․ ստանձնում ենք մեր բաժին պատասխանատվությունը և պատրաստ ենք այդ վճռական ճակատամարտին։ Մինչ այդ, պետք է ձևավորենք համազգային «ՈՉ»-ի ճակատ՝ բոլոր այն ուժերի ու անհատների համար, ովքեր քաջ գիտակցում են, որ անցյալն ուրանալով ապագա չես կառուցի, քո իրավունքներից հրաժարվելով ու անընդհատ զիջելով խաղաղություն չես ունենա, ինքնությունից հրաժարվելով երջանիկ չես ապրի։ Այդ ճակատն ունի հստակ ասելիք և անելիք․ համատեղ ուժերով պետք է ժողովրդին բացատրենք Նիկոլի ու Ալիևի հրեշավոր ծրագրի մանրամասները»,- նշեց Սաղաթելյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
