«Հարավային Կովկասը պետք է դառնա միացնող կամուրջների տարածաշրջան»․ Անդրանիկ Քոչարյան
![]() 406 Երկուշաբթի, 22 սեպտեմբերի, 2025 թ., 13:12 Երևանում սեպտեմբերի 22-ին մեկնարկել է ՆԱՏՕ ԽՎ 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի աշխատանքը: ԱԺ կայքում հրապարակվել է ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ելույթը, որում մասնավորապես ասված է․ «Հատկանշական է, որ այս սեմինարը Հայաստանում անցկացվում է մի փուլում, երբ տարածաշրջանային բարդ և բազմաշերտ զարգացումները, առավել քան երբևէ, ունեն միջազգային աջակցության, փորձի փոխանակման և քաղաքական կամքի դրսևորման կարիք: Հետևաբար, նպատակային է նաև այս օրերին մեր ուշադրության կենտրոնում գտնվելիք թեմաների ընտրությունը. խաղաղության գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև, տարածաշրջանային աշխարհաքաղաքական մրցակցությունը, ․․․Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացը ոչ միայն ազգային, տարածաշրջանային, այլև գլոբալ անվտանգության առաջնահերթություններից է: Մենք հավատում ենք, որ հնարավոր է հասնել ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների վրա հիմնված կայուն խաղաղության: Այս գործընթացի իրականացումը ոչ միայն երկկողմ հարաբերությունների վերականգնման երաշխիքն է, այլև տարածաշրջանի փոխակերպման նոր հնարավորություն: ․․․Միևնույն ժամանակ, մենք չենք կարող անտեսել գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունները, որոնք ձևավորում են նոր իրողություններ՝ նոր անվտանգային մարտահրավերներով և մրցակցային օրակարգով: Այս փոփոխությունները ոչ միայն համարժեք արձագանք են պահանջում, այլև միջազգային անվտանգության ճարտարապետության մեջ առավել խոր ինտեգրում: Այս համատեքստում, հատկապես, ցանկանում եմ ընդգծել Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության առանցքային դերը: Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև հարաբերություններն ավելի քան 30 տարվա պատմություն ունեն: Երկկողմ համագործակցության սկիզբը դրվել է 1994 թվականին: Այս հարաբերությունները հատկապես մեծ կարևորություն են ստանում այսօրվա բազմաբևեռ, անկանխատեսելի և հաճախ էլ՝ անկայուն աշխարհում՝ դառնալով անվտանգության և կայուն զարգացման կարևոր հենասյուն: ․․․Մենք հավատում ենք, որ Հարավային Կովկասը կարող է և պետք է դառնա ոչ թե բաժանարար գծերի, այլ՝ միացնող կամուրջների տարածաշրջան՝ հիմնված փոխշահավետ համագործակցության վրա․․․»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
