«Թուրքիան ՀՀ-ն կկապի ամբողջ Եվրոպայի հետ»․ թուրք պատգամավոր
![]() 263 Երկուշաբթի, 22 սեպտեմբերի, 2025 թ., 14:36 ««Թրամփի ուղին» շատ կարևոր է առևտրի և հարաբերությունների կարգավորման գործընթացում»,- լրագրողների հետ զրույցում ասաց թուրք պատգամավոր Ֆաթմա Աքսալը։ «Հայաստանը և Թուրքիան ունեն փոխլրացնող հնարավորություններ տարբեր ոլորտներում, և այդ ներուժի օգտագործումը կարող է նպաստել երկու երկրների և ողջ տարածաշրջանի զարգացմանը»,- ասաց Աքսալին։ «Հայաստանը որոշ ոլորտներում ունի առավելություններ, Թուրքիան՝ այլ։ Առևտրից շահում են բոլորը։ Մենք հարևաններ ենք և պատմական կապեր ունենք։ Թուրքիայում ապրում են Հայաստանի քաղաքացիներ, և մենք նրանց հետ լավ հարաբերություններ ունենք։ Ես հավատում եմ, որ երկու երկրները, Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանը միայն կշահեն խաղաղությունից»,– ասաց Աքսալին՝ հավելելով․ «Թուրքիան Հայաստանը կկապի ամբողջ Եվրոպայի հետ։ Հայաստանը ցանկանում է անդամակցել Եվրոպական միությանը։ Մենք ԵՄ անդամ չենք, բայց մենք խաչմերուկ ենք Հայաստանի և Եվրոպայի միջև, և դա կարող է մեծապես օգնել։ Բացի այդ, Հայաստանը կարող է դառնալ տարանցիկ կետ էներգետիկ ոլորտում, օրինակ՝ գազի մատակարարման համար»,- նշեց նա։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
