«21-րդ դարում հնարավոր չէ «լուռ» բանակ կառուցել»․ Հակոբ Բադալյան
![]() 107 Այսօր, 17:54 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Կա այսպիսի մի մտայնություն, թե՝ «լուռ ենք կառուցում բանակը», կամ վերակառուցում, ով ինչպես կուզի: Հարգելիներս, 21-րդ դարում հնարավոր չէ «լուռ բանակ» կառուցել: Տեխնոլոգիական դարաշրջանն ամենուր աչք է ու ականջ, բառի ուղիղ և պատկերավոր իմաստներով: Ով ուզում է՝ կարող է թերևս «լուռ հետևել», բայց լուռ կառուցելը դա քարոզչական հեքիաթ է, որը մատուցվում է պարզապես տպավորություն ստեղծելու համար: Երբ սա ասում է իշխանությունը, ապա հասկանում ես, որ պետք է զբաղվի քարոզչությամբ: Երբ «լուռ կառուցելու» մասին խոսում են իբրև անկախ փորձագետներ, քաղաքագետներ կամ ռազմագետներ, դա արդեն նշանակում է կամ լինել անգետ, կամ անգետի տեղ դնել հասարակությանը: Կրկնեմ, հնարավոր չէ «լուռ», ասել է թե ծածուկ՝ չուզող աչքից, թշնամու աչքից ծածուկ բանակ կառուցել կամ վերակառուցել, գործնականում հնարավոր չէ: Դա ռազմական գաղտնիքի սահմանափակ ծավալի հարց չէ, որ հնարավոր է պահել ու պահպանել, թեև Հայաստանի պարագայում նույնիսկ դա է մեծ հարց: Հետեւաբար, հարգելիներ, դադարեք հիմարի տեղ դնել հանրությանը: Իսկ, եթե ասելով լուռ, նկատի ունեք հակառակորդին չգրգռելը կամ չհրահրելը, ոչ թե նրանից ինչ որ բան ծածուկ անելը, ապա այս պարագայում պատկերը ուրեմն շատ ավելի վատ է: Որովհետեւ ստացվում է, որ հակառակորդը այն աստիճան ազդեցություն ու վերադասություն ունի Հայաստանի հանդեպ, որ Հայաստանը նույնիսկ համարձակություն չունի բաց խոսել իր պաշտպանական համակարգի վերականգնման մասին, իր պաշտպանական լիարժեք համակարգի իրավունքի մասին: Բոլոր դեպքերում ակնառու է, որ բանակը «լուռ կառուցում» ենք արտահայտությունը գերազանցապես քարոզչություն է, ուղղված դատարկություն կամ անարդյունավետություն ծածկելուն, և կամ՝ ուղղված «դատարկ գլուխներին», ներեցեք: Ընդ որում, հակառակը բացարձակապես չի նշանակում կամ չպետք է նշանակի ամենօրյա ռեժիմով պաթոս բանակի մասին, ուռահայրենասիրական դատարկախոսություն: Բոլորովին: Մի ծայրահեղությունը քննադատելը, չի նշանակում ուղղակի, թե անուղղակի խրախուսել մեկ այլ ծայրահեղություն: Բայց, հնարավոր չէ կառուցել բանակ, պաշտպանական համակարգ, առանց դրա վերաբերյալ հանրային լայն խոսույթ ծավալելու, որովհետև զինված ուժերը այդուհանդերձ հանրության օրգանիզմի մաս են, և անհնար է աշխատանք՝ առանց այդ օրգանականության: Այլապես, դրա մասին հիշում են, երբ միայն հարկ է լինում արդարացնել բանակում ոչ կանոնադրական հարաբերությունները, ասելով, թե բանակը հասարակության հայելին է և բոլոր խնդիրները գալիս են հասարակությունից»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
«Երկրապահն ու ՔՊ ֆրակցիան պետք է հետևություն անեն համաժողովից»․ Արտակ Զաքարյան
2519:18ԵՄ-ն 23 մլն եվրո է հատկացնում Ադրբեջանին՝ ականազերծման գործողությունների համար
5719:02«Այդպես լավ չի, հրավիրեք ՀՀ ԱԺ ամբիոնի մոտ». Անի Սամսոնյան
10718:24«21-րդ դարում հնարավոր չէ «լուռ» բանակ կառուցել»․ Հակոբ Բադալյան
10517:54«Դուք խուլիգան եք». Էդգար Ղազարյանը՝ Ռուստամ Բաքոյանին (տեսանյութ)
15617:30««Քավության նոխազներն» ընդվզում են»․ Սուրեն Սուրենյանց
9716:36«Չի հաջողվելու մեզ մեղավոր կարգել»․ Դավիթ Փափազյան
15216:18«Նա ատում է խաղաղությունը, որովհետև ինքը չի բերել, այլ՝ Նիկոլ Փաշինյանը»․ Արուսյակ Ջուլհակյան
14915:48