«Лягушка путешественница»-ի նման իրեն շպրտելու է բոլոր հնարավոր լափամանները՝ իշխանությունը երկարաձգելու համար». Նաիրա Զոհրաբյան
![]() 232 Չորեքշաբթի, 24 սեպտեմբերի, 2025 թ., 00:06 «Նիկոլը, ի տարբերություն իր որոշ թիմակիցների, ապուշ չէ, շատ լավ հասկանում է, որ դավաճանի խարանն ինքն իր ճակատից չի մաքրելու»,- այս մասին «Եվրոմեդիայի» եթերում նշեց հասարակական-քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ սոցիալական ցանցերում զետեղած գրառումները համարելով «անզուսպ և անդաստիարակ գռեհկաբանություններ»։ «Նիկոլ Փաշինյանը սերիական ստախոս է։ Ստում է, երբ որ ասում է, թե Արցախը հանձնվել է մինչ իր իշխանության գալը։ Նիկոլ Փաշինյանը փորձում է երեք նախագահներին ներքաշել էժանագին մի դիլեմայի մեջ, որտեղ, իր կարծիքով, հաղթելու է իր մանիպուլյացիաներով և լաչառությամբ, բայց չի հաղթելու, որովհետև կան անհերքելի փաստեր, կա նաև ԵՄ բարձրաստիճան պաշտոնյայի խոստովանությունը, որ Նիկոլ Փաշինայանն առաջին հայ պաշտոնյան է, որը պաշտոնապես Պրահայում Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Այն, որ Փաշինյանը չի հանգստանում, անընդհատ նողկալի գրառումներ է անում երկրի ղեկավարների հասցեին, վկայում է ոչ թե Փաշինյանի ուժի, այլ թուլության մասին, սեփական պարտությունը և սեփական կապիտուլյացիան գիտակցելու մասին,- նշեց Զոհրաբյանը։ Անդրադառնալով հայտարարություններին, թե այսուհետ ՆԱՏՕ-ն կարևորագույն և հիմնական հարթակն է՝ «խաղաղության օրակարգն» առաջ տանելու և հետագա բանակցությունների համար, Զոհրաբյանն ընդգծեց․ «Նիկոլը «лягушка путешественница»-ի նման իրեն շպրտելու է բոլոր հնարավոր լափամանները, որտեղ կտեսնի իր իշխանությունը ևս մի տարով, հետո նորից ձգձգելու հնարավորություն։ Պետք լինի, գնալու է Պուտինի մոտ երգի՝ Боже, Царя храни, պետք լինի՝ Թրամփին պաչիկներ ու սրտիկներ է ուղարկելու»։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
