«Ադրբեջանցի պատգամավորը խոսել է ՀՀ-ում մզկիթների վերականգնման պահանջի մասին»․ Տաթևիկ Հայրապետյան
![]() 341 Չորեքշաբթի, 24 սեպտեմբերի, 2025 թ., 14:42 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Արևմտյան Ադրբեջանում՝ ներկայիս Հայաստանի տարածքում, տարիներ շարունակ անտեսված մզկիթների վերականգնումը երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բարելավման ֆոնին ամենասպասված քայլերից մեկն է։ Այս քայլը կարելի է դիտարկել որպես կարևոր ազդանշան, որը կարող է դրականորեն ազդել Ադրբեջանի պատմական և մշակութային ժառանգության պահպանման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության գործընթացի վրա»,- այդ մասին ասել է Ադրբեջանի իշխող ուժի պատգամավոր Ջեյհուն Մամեդովը նշելով, որ «Հայաստանն ունի ավելի քան 300 մզկիթ, ինչպես նաև մոտ 500,000 արևմտյան ադրբեջանցիների գերեզմաններ և տասնյակ մշակութային հուշարձաններ։ Ադրբեջանի պահանջն է նաև, որ այդ մշակութային հուշարձանները վերականգնվեն։ Դրանց պաշտպանությունն ու վերականգնումը պետք է իրականացվի ներկայիս Հայաստանի տարածքում, որտեղ գտնվում են ադրբեջանական պատմամշակութային հուշարձանները։ Այս հարցերը բազմիցս բարձրացվել են Հայաստանի հետ բանակցություններում։ Հայերը նույնպես պետք է աշխատեն այդ պահանջները կատարելու ուղղությամբ, և, կարծում եմ, նրանք կկատարեն դրանք»։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
