«Դուք պետք է դատապարտվեք, ոչ թե դատապարտեք, այդ ամեն ինչի հեղինակն եք»․ Էդգար Ղազարյան
![]() 309 Չորեքշաբթի, 24 սեպտեմբերի, 2025 թ., 21:06 «Ո՛չ Նիկոլ Փաշինյանն է ի վիճակի երկիր ղեկավարել, ո՛չ իր քաղաքական թիմը»,- «Հայելի»-ի հետ զրույցում այս տեսակետն է հայտնել հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։ Անդրադառնալով Փարաքար համայնքի ղեկավարի սպանությանը՝ Ղազարյանը կարծիք է հայտնել, որ տեղի ունեցածը սովարական մարդկային, կենցաղային հարաբերություններով պայմանավորված ողբերգություն չէ։ «Ի՞նչ էր կատարվում Փարաքար համայնքում վերջին մի քանի տարիների ընթացքում։ Համայնքի սպանված ղեկավարը նախորդ ընտրություններում ստացել է առավելագույն՝ 10 մանդատ, թույլ չտվեցին, որ համայնքի ավագանին ժողովրդի կողմից ամենաբարձր քվեն ստացած մարդուն ընտրեր համայնքի ղեկավար։ Համայնքում ճգնաժամ առաջացավ։ Դրանից հետո հայտնի «շիշ բռնողը»՝ Հայկ Սարգսյանը և Վահագն Ալեքսանյանը գնացին համայնքի ավագանու նիստին, իրենց գնալու օրը այսօր սպանված համայնքի ղեկավարը և ավագանու մյուս անդամները մանդատները վայր դրեցին։ Նրանք իրենց ուզած մարդուն դրեցին համայնքի ղեկավար, հետո նրան բռնեցին, համայնքում արտահերթ ընտրություններ եղան, և այս մարդը բացարձակ հաղթանակ տարավ․․․ Ո՞ւմ էր հաղթել, հաղթել էր ԱՄՆ-ում այսօրվա ՀՀ դեսպանին, ով այդ ժամանակ համակարգում էր ՔՊ ընտրությունները Փարաքար համայնքում․․․ Դրանից հետո ողբերգական միջադեպ եղավ․․․ Համայնքում լարված իրավիճակ էր՝ քաղաքական դրդապատճառներով, տևական զարգացումներով, հիմքը քաղաքական անհանդուժողականությունն էր, որովհետև եթե ՔՊ-ն հաշտվեր, որ ժողովուրդն իրենց չի ընտրել, այլ այդ մարդուն է ընտրել, համայնքում կձևավորվեր հաշտ-համերաշխ մթնոլորտ, այս ամեն ինչը հրահրվել է։ Հիմա էլ ասում են՝ պետք է դատապարտել։ Դուք պետք է դատապարտվեք, ոչ թե դատապարտեք։ Այդ ամեն ինչի հեղինակն եք, ի՞նչն եք դատապարտում դուք»։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
12403:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
192Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
253Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
311Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
241Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
184Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
320Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
363Երեկ, 16:09
