Ո՞ւմ թերացումն է եղել. ՆԳ նախարարը հրաժարական կտա՞․ «Հրապարակ»
![]() 174 Հինգշաբթի, 25 սեպտեմբերի, 2025 թ., 09:12 «Հրապարակ»-ը գրում է. «Չնայած Փարաքարի համայնքապետի սպանությունից ժամեր անց՝ լուսաբացին, Նիկոլ Փաշինյանը դատապարտեց տեղի ունեցածը, իր գրառման մեջ որոշակիորեն ուղղորդելով․ «Մանրամասն վերլուծության պետք է ենթարկվի հարցը, թե կանխարգելիչ ինչպիսի գործողություններ պետք է կատարվեին՝ Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար, ովքեր պիտի կատարեին այդ գործողությունները և ինչու չեն կատարել», սակայն երեկ մինչև աշխատանքային օրվա ավարտը ՆԳՆ-ում այդպես էլ խորհրդակցություն չէր հրավիրվել: Ենթադրվում էր, որ Փաշինյանի գրառումից հետո պետք է հրավիրվեր խորհրդակցություն, քննարկվեր տեղի ունեցածը, եւ պարզվեր, թե ովքեր են թերացել իրենց աշխատանքում։ Ի դեպ, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Փայլակ Շմավոնյանը մոտ 20 օր առաջ է նշանակվել պաշտոնին, եւ համակարգում չեն կարծում, թե կատարվածի պատասխանատվությունը պետք է կոտրվի նրա ուսերին։ Մինչդեռ իշխող թիմում կարծում են, որ պետք է մի շարք բարձրաստիճան ոստիկաններ պաշտոնանկ արվեն, եթե ոչ՝ ՆԳ նախարարը: Էջմիածինը մշտապես եղել է խնդրահարույց շրջան՝ թե՛ կլանային բախումների տեսանկյունից, թե՛ ապօրինի զենքի շրջանառության, ուստի կատարվածը պատշաճ վերահսկողության բացակայության հետեւանք է։ Ոմանք ավելի հեռուն գնալով կարծում են, որ Փաշինյանի թիվ մեկ խնդիրը՝ վայրկյան առաջ հասնել համայնքապետի սպանության բացահայտմանը, քանի որ այն սովորական սպանություն չէ, եւ պարզ է, որ Վոլոդյա Գրիգորյանին «քիլլեր» է սպանել, իսկ դա նշանակում է, որ նախապես լավ մշակված եւ կատարված հանցագործության հետ գործ ունենք։ Իսկ թե ում էր խանգարում Վոլոդյա Գրիգորյանը, մանրամասնելու կարիք չկա»։ |

«Մարդ պտի սուտ չխոսա, առավելապես՝ հոգևորականը». Արթուր Պողոսյան (տեսանյութ)
2111:18
«Ես չեմ տեսնում խաղաղություն». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
5011:06
ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարները կքննարկեն տարածաշրջանի անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները
6410:44
«Ձեզ պետք է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանքի տակ». Ագնեսա Խամոյան
9110:36
Նյու Յորքը կունենա մահմեդական քաղաքապետ (տեսանյութ)
13110:06
«Կալանքի էս ի՜նչ ֆետիշացում է ձեզ մոտ. ի՞նչ պետք է աներ Միքայել Աջապահյանը՝ ազատության մեջ». Ագնեսա Խամոյան
10910:06
ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանն ԱԺ-ում է (տեսանյութ)
12409:18
0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. «Ժողովուրդ»
12809:00
