«Փորձելու է լուծարել ՀՀ-ն և ձևավորել թուրք-ադրբեջանական տանդեմին ենթակա կազմավորում»․ «ՀայաՔվե»
![]() 256 Ուրբաթ, 26 սեպտեմբերի, 2025 թ., 03:06 «ՀայաՔվե»-ի թելեգրամյան գրառումը. «Սեպտեմբերի 20-ին, ելույթ ունենալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովում, իշխող վարչախմբի պարագլուխ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց առաջիկա համապետական ընտրություններին սահմանադրական մեծամասնություն նվաճելու և դրանից հետո մեր քաղաքացիներին սահմանդրական հանրաքվե պարտադրելու իր մտադրության մասին։ Դրանով նա փորձելու է լուծարել միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետությունը, և նրա փոխարեն ձևավորել թուրք-ադրբեջանական տանդեմին ենթակա, նրա կողմից պարտադրված սահմանադրությամբ և օրենքներով ապրող կիսապետական մի կազմավորում։ Նրանցից յուրաքանչյուրը, հավակնելով միանձնյա պայքարելու իշխող վարչախմբի դեմ, իրականում ջլատում է մեր հասարակության դիմադրողական ուժերը։ Եկել է ժամանակը, որ դաշտում գործող առողջ ազգային ուժերը հանդես գան միասնական պլատֆորմով և հստակ, հզոր ու կազմակերպված այլընտրանք ներկայացնեն իշխող վարչախմբին, ինչը թույլ կտա կանխելու նրա վերարտադրությունը և չեզոքացնելու նրա կողմից նախապատրաստվող սահմանադրական հեղաշրջումը։ Մենք հանձն ենք առնում ի սպաս դնելու մեր բոլոր ուժերը այդպիսի դաշինքի կազմավորմանը, և կանենք հնարավոր ամենը՝ կանխելու Հայաստանում սահմանադրական հեղաշրջումը և թուրք-ադրբեջանական բռնատիրության հաստատումը»: Աղբյուրը` ՀայաՔվե |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
