«Նիկոլականները պահանջում են արտահանձնել նախկին նախագահներին»․ Մենուա Սողոմոնյան
![]() 335 Հինգշաբթի, 25 սեպտեմբերի, 2025 թ., 11:18 «Նիկոլ Փաշինյանը սկսել է ՀՀ նախկին նախագահներին Ադրբեջանին արտահանձնելու գործընթաց»,-168-ի եթերում ասել է «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը։ «Նիկոլ Փաշինյանը կատարում է, այսպես կոչված, խաղաղության համաձայնագրի 8-րդ հոդվածը, որով կողմերը պարտավորվում են պայքարել անջատողականության դեմ: Ադրբեջանին ամենաշատը դա է հետաքրքրում: Հիմա, երբ Նիկոլ Փաշինյանը նախկին նախագահներին մեղադրում է Արցախին աջակցելու մեջ՝ մեղադրում է անջատողականության մեջ, որովհետև իր հայրենասիրության մոդելի համաձայն՝ Արցախ այլևս գոյություն չունի, այն Ադրբեջանի տարածք է։ Քանի որ Ադրբեջանում էլ է հնչել այդ խոսույթը՝ արտահանձնման մասին պահանջը, իսկ սոցցանցերում տարածվեցին որոշ նիկոլականների պահանջներ՝ մեկնաբանությունների տեսքով, տեսանք, որ պահանջում են արտահանձնել նախկին նախագահներին, և քանի որ մեր պետության մեջ այլևս ոչինչ զարմանք, տարակուսանք չի հարուցում, ես կարծում եմ, որ դրան էլ ենք հասնելու: Մենք այնքան ողբերգական վիճակում ենք, որ այս հանձնվողականության, պարտվողականության մեծ շղթայի յուրաքանչյուր օղակի վրա սևեռվում ենք և սկսում ենք դա քննարկել: Մի օր էլ գալու է, որ սկսելու ենք քննարկել, թե նախկին նախագահներին պե՞տք է արտահանձնել, թե՞ ոչ, կամ՝ եթե չարտահանձնենք՝ պատերազմ կլինի»,- մեկնաբանել է Մենուա Սողոմոնյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
