«Ինչո՞ւ է Ադրբեջանը ավելացնում ռազմական ծախսերը»․ Տաթևիկ Հայրապետյան
![]() 254 Հինգշաբթի, 25 սեպտեմբերի, 2025 թ., 14:42 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ «Ըստ Ադրբեջանից ստացված պաշտոնական տվյալների՝ «2026 թվականի պաշտպանության և անվտանգության բյուջեն 2025-ի համեմատ ավելացել է 318 միլիոն մանաթով ($187 միլիոն)։ Այսպիսով, բյուջեում պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերի կշիռը կկազմի 21%»։ Դեռ 2024 թվականին ֆինանսների նախկին նախարար Սամիր Շարիֆովը իրենց Միլլի Մեջլիսում հայտարարել էր, որ Ադրբեջանի ռազմական ծախսերն ավելացվում են նախագահ Իլհամ Ալիևի հրամանով։ «Հաջորդ տարվա (2025 թ.) բյուջեի ծախսերի 20.3 տոկոսը նախատեսված է պաշտպանության և անվտանգության ոլորտներին, քանի որ առկա է հայկական ռազմականացման ռիսկ», — ասել էր Շարիֆովը 2024-ին։ Այդ տարի պաշտպանության և անվտանգության բյուջեն ավելացվել էր 1.738 միլիարդ մանաթով ($1 միլիարդ)։ Իսկ թե 2026-ին ինչու են նման ավելացում անում, թողնում եմ մեզանից յուրաքանչյուրի մեկնաբանությանը․․․»։ Նշենք, որ այսօր Կառավարությունը հաստատեց 2026 թվականի պետական բյուջեն։ Պաշտպանության ոլորտին նախատեսվում է ուղղել 560 մլրդ դրամ։ Այն 2025-ի 660,9 մլրդ դրամ համեմատ նվազում է 100 մլրդ դրամով։ Իրականացվել են պաշտպանական ծախսեր և այդ ծախսերի մի մասը ուղղվել են ապագա պատքերի, պարտավորությունների մարմանը, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում: Փաշինյանի խոսքով միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2026-ի պաշտպանական ծախսերը ունեն բնականոն աճ 2024-ի նկատմամբ։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
