«Եթե դու իրազեկված ես, ինչո՞ւ չի ապահովվել ընդդիմադիր գործչի անվտանգությունը»․ Գոհար Մելոյան
![]() 279 Հինգշաբթի, 25 սեպտեմբերի, 2025 թ., 21:56 «Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանն այն գործիչն էր, ում հաջողվեց ջախջախիչ հաղթանակ տանել իշխանության նկատմամբ․․․ Պետք է ընդունենք, որ տեղի ունեցածը գործող իշխանության պատասխանատվության տիրույթում է գտնվում»,- «168Ժամ»-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ անդրառնալով Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությանը։ «Առավել ևս այդ պատասխանատվությունն ընդգծվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումով, որ վենդետաները («բռնությունների շարքը»- խմբ․) պետք է կանխվեր։ Այսինքն՝ միջադեպից ժամեր անց վարչապետին հայտնի՞ է եղել տեղեկատվություն, որ հնարավոր է եղել ինչ-որ վենդետա, և իրենք չե՞ն կանխարգելել ու չե՞ն ապահովել ընդդիմադիր գործչի անվտանգությունը․․․ Եթե դու առաջին դեմքի մակարդակով իրազեկված ես հնարավոր հետևանքային պրոցեսների մասին, ինչո՞ւ չի ապահովվել ընդդիմադիր գործչի անվտանգությունը. արդյոք դա դիտավորությո՞ւն էր, նպատակահարմարությո՞ւն էր, ցանկալի հետևա՞նք էր»,- նշեց Մելոյանը։ Նրա խոսքով՝ զուգահեռ իրականության մեջ տեսնում ենք, որ բազմաբնակարան շենքի պատուհաններից խնձոր նետողին անմիջապես կարող են հանտնաբերել, մթության մեջ իշխանահաճո գործչի ուղղությամբ դատարկ շիշ նետողին ամբոխի միջից անմիջապես գտնել․․․, բայց այս իրավիճակում ո՛չ կանխարգելում է տեղի ուեցել, ո՛չ բացահայտում։ «Արդյո՞ք դա չի տեղավորվում նպատակահարմարության դաշտում, թե որ բնույթի գործերը պետք է բացահայտվեն, որոնք՝ ոչ»,- հավելեց Մելոյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
