Թուրքիան և ԱՄՆ-ն ստորագրել են միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության հուշագիր

Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարի խոսքով՝ Միացյալ Նահանգները և Թուրքիան ստորագրել են ռազմավարական քաղաքացիական միջուկային համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։
«Մենք սկսել ենք նոր գործընթաց, որը կխորացնի Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև բազմակողմանի գործընկերությունը միջուկային էներգիայի ոլորտում։ Առաջնորդների և ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ներկայությամբ կայացած հանդիպումից հետո մենք ստորագրել ենք ռազմավարական քաղաքացիական միջուկային համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։ Հուսով եմ, որ այս համաձայնագրի շրջանակներում իրականացվելիք աշխատանքները փոխադարձ օգուտ կբերեն երկու երկրներին»,- սոցիալական ցանցերում գրել է նախարար Ալփարսլան Բայրաքթարը։
Բայրաքթարը հավելել է, որ փաստաթուղթն ստորագրվել է Սպիտակ տանը, որտեղ նախկինում բանակցություններ էին վարել Թուրքիայի և ԱՄՆ-ի առաջնորդներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Դոնալդ Թրամփը։

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
240Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
158Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
138Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
52826.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
59024.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
61123.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
173723.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
68722.10.2026, 02:06