«6 ամսով ստեղծենք ժամանակավոր կառավարություն ու գնանք ընտրությունների»․ Հովիկ Աղազարյան
![]() 383 Ուրբաթ, 26 սեպտեմբերի, 2025 թ., 14:06 «Ամբողջովին կիսում եմ «Պատիվ ունեմ» խմբակցության՝ իմփիչմենթի հայտարարության հիմնավորումը»,- իր ելույթում ասաց ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ նշելով, սակայն, որ ըստ իր պատկերացրածի, իմփիչմենթ պետք է անի իշխանական ուժը կամ իշխանական ուժի հետ միասին․ «Այլ կերպ հնարավոր չէ։ Հիմնավորում եք, որ Կառավարությունը չի կատարել ծրագիրը և պետք է հեռանա, բայց հարց՝ դուք եք հաստատե՞լ այդ ծրագիրը, որ հիմա էլ հաշիվ եք պահանջում։ Այդ ծրագիրը հաստատել են Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը և իրենք են հաշիվ պահանջում»,- ասաց Աղազարյանը՝ հիշեցնելով, որ իրենք ևս հայտարարել էին իմփիչմենթ սկսելու մասին և իրենց թեկնածուն էր Էդմոն Մարուքյանը․ «Ասում եք՝ Էդմոն Մարուքյանը երկրորդ Նիկոլ Փաշինյանն է, մեզ չեք վստահում՝ մտածելով, որ Նիկոլ Փաշինյանի պրոյեկտն ենք»,- ասաց Աղազարյանը՝ նշելով, որ այդ ամենի հետ մեկտեղ իրենք պատրաստ են միանալ ժամանակավոր, անցումային կառավարություն ստեղծելու քննարկումներին․ «Նստենք, խոսենք, գտնենք ավելի հարմար թեկնածու, 6 ամսով ստեղծենք ժամանակավոր կառավարություն ու գնանք ընտրությունների և քաղաքական իմաստով հաշվեհարդար տեսնենք Նիկոլ Փաշինյանի նկատմամբ»,- ասաց Աղազարյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
