Ուրբաթ, 26 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Խոստովանեցիք, որ Նիկոլի պրոյեկտն եք»․ Նաիրա Զոհրաբյան

«Խոստովանեցիք, որ Նիկոլի պրոյեկտն եք»․ Նաիրա Զոհրաբյան
126
Այսօր, 15:42

«Մտածում եք՝ ես ու Հակոբ Ասլանյանը Նիկոլ Փաշինյանի պրոյեկտն ենք, Էդմոն Մարուքյանը երկրորդ Նիկոլ Փաշինյանն է»,- ԱԺ լսումների ժամանակ իր ելությում ասել էր ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանը՝ հիշեցնելով իրենց նախաձեռնած իմփիչմնեթի գործընթացը։
Նրան արձագանքել է քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանն՝ ասելով․ «Դուք ու ձեր պրոյեկտներն ինձ բացարձակ հետաքրքիր չեք։ Խոստովանեցիք, որ Նիկոլի պրոյեկտն եք, դուք էն մարդն եք, ով հայտարարել էր, թե Քրիստոսին հավատացել է, երբ ճանաչել է Նիկոլ Փաշինյանին։ Դուք խոստովանեցիք նաև, որ ձեր թեկնածուն (Էդմոն Մարուքյանը) երեք անգամ դաբլ Նիկոլ է, ուստի պետք չէ զարմանալ, որ ձեր պրոյեկտը որևէ մեկի մոտ լրջության չի արժանանում»,- ասել է Զոհրաբյանը։

Նաիրա Զոհրաբյանի ելույթը՝ Աժ լսումներին