Ուրբաթ, 26 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Թուրքիան փոխում է իր էներգետիկ քաղաքականության բովանդակությունը»․ Արա Պողոսյան

«Թուրքիան փոխում է իր էներգետիկ քաղաքականության բովանդակությունը»․ Արա Պողոսյան
121
Այսօր, 16:36

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թուրքիան ԱՄՆ-ի հետ կնքել է 20-ամյա համաձայնագիր Սեղմված բնական գազի մատակարարման՝ 43 միլիարդ դոլարի, մոտավորապես տարեկան 4 միլիարդ խորանարդ մետր սկսած 2026 թվականից։
Սա ռազմավարական շրջադարձ է, որով Թուրքիան փոխում է իր էներգետիկ քաղաքականության բովանդակությունը։ Ակնհայտ է, որ այս պայմանագրի իմաստը Թուրքիայի կողմից հրաժարումն է ռուսական գազից, որը Թրամփի նախապայմանն է եղել։ Հիմա Թուրքիան կա՛մ իր ավանդական կեցվածքով պետք է փորձի պահպանել նաև ռուսական ուղղությունը (ինչը շատ քիչ հավանական է), կա՛մ ստանալով ԱՄՆ-ից ամբողջական աջակցություն՝ դառնալ հակառուսական պլացդարմ։ Հաշվի առնելով հարավկովկասյան նոր իրողությունները, սա ավելի ձեռնտու և իրատեսական է թվում։
Հ.Գ. Չէ՛, ամերիկա-թուրքական տանդեմ չկա...»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան