«Սեպտեմբերի 27-ը «կազմակերպվա՞ծ» պատերազմ էր, թե՞ ոչ»․ Հակոբ Բադալյան
![]() 312 Շաբաթ, 27 սեպտեմբերի, 2025 թ., 16:48 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Սեպտեմբերի 27-ը «կազմակերպվա՞ծ» պատերազմ էր, թե՞ ոչ: Այս հարցի վերաբերյալ Հայաստանում գնահատականները տարբեր են: Ինձ համար այս հարցում չկա որոշակի համոզում: Բայց, իմ կարծիքն այն է, որ պատերազմը կազմակերպված չէր, այլ «հասունացել» ու «զարգացել» է աշխարհաքաղաքական իրադարձությունների բերումով: Ավելի շուտ՝ հասունացել ու զարգացել է դրա հնարավորությունը, որն էլ օգտագործվել է: Պարտությունը, ըստ իս, եղել է պատերազմի ապաշնորհ կառավարման հետևանք: Ինչի՞ հետևանք է եղել ապաշնորհ կառավարումը: Ես այս հարցի պատասխանը չունեմ: Այո, կարող էր և լինել դիտավորության հետևանք: Սա քննությամբ պարզաբանվելիք հարց է, ինձ համար: Ես բոլորովին այն կարծիքին չեմ, թե պատերազմի բերել է «Արցախը Հայաստան է, և վերջ» արտահայտությունը, կամ՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» արտահայտությունը, կամ հուլիսյան մարտերը: Ավելին, ես ներկայացրել եմ իմ մեկնաբանությունը, որ հուլիսյան մարտերը գնահատում եմ որպես ծավալվող խոշոր պատերազմը կանխելու մի փորձ, որը սակայն չի ստացվել: Ես մի շարք անգամներ հիշեցրել եմ՝ 2018 թվականին Ադրբեջանը աշնանը ծրագրված նախագահի հերթական ընտրությունը տեղափոխեց նույն տարվա փետրվար, այդպիսով աշնան համար «ազատելով» իր ձեռքերը: Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները՝ 2018-ի մայիսին, որոշակիորեն ստեղծեցին նոր իրավիճակ ու հետաձգեցին 2018-ի աշնանը ծրագրված պատերազմը: Բայց, փաստորեն երկու տարով: Կրկնեմ, այս ամենը դույզն իսկ չի նվազեցնում պարտության ու հետագա կորուստների, այդ թվում Արցախի լիակատար կորստի համար Նիկոլ Փաշինյանի պատասխանատվությունը: Բայց ես իրադարձությունների զարգացումը գնահատում եմ վերը նշածս տրամաբանությամբ»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
