«Վերականգնվելու համար նախ պետք կարողանանք խոստովանել, որ պարտվել ենք»․ Հակոբ Բադալյան
![]() 93 Այսօր, 17:54 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Մի, գուցե ոչ պոպուլյար բան ասեմ: Այսօր մի քանի միտք պատահեցի, որոնք հնչում են պարբերաբար, եւ որոնց հեղինակները նշում են, թե իրենք այնքան էլ համաձայն չեն, որ մենք պարտվել են: Ու սկսում են տարբեր վարիացիաներով գնահատել, թե ինչու պարտություն չէր, եւ այլն, եւ այլն: Առաջին հայացքից թվում է, որ սա ոգեղենության, կամայնության դրսեւորում է, չհանձնվելու, աննահանջ տրամադրվածության դրսեւորում է: Գործնականում սակայն, ըստ իս, դատարկ պաթոս է: Դատարկ պաթոս է, ընդ որում վտանգավոր դատարկությամբ: Որովհետեւ, որեւէ պարտությունից հետո վերականգնվելու եւ հաղթանակի ճանապարհի կանգնելու համար նախ պետք է ընդունել, գիտակցել եւ ընդունել պարտությունը: Այո, պարտության պատճառների մասին կարծիքները կարող են լինել տարբեր, մեղադրանքները կարող են հնչել տարբեր ուղղություններով, եւ շատ կարեւոր է լինելու հասկանալ, թե իրականում որն է պատասխանատվության եւ մեղադրանքի գլխավոր հասցեն, հետո մյուս հասցեները: Բայց, այդ ամենով հանդերձ, նախ պետք է կարողանալ կամք ու համարձակություն ունենալ ընդունել պարտությունը, որպեսզի քաղվեն դասերն ու սկսի վերականգնումը: Իհարկե, պարտությունն ընդունելը դեռ աներկբա չի նշանակում հետո վերականգնվել: Բայց, վերականգնելը ընդհանրապես անհնարին կլինի, առանց պարտության իրողությանը եւ պատճառներին առերեսվելու: Ըստ այդմ, թերեւս միանգամից պետք է «անջատել ձայնը», երբ լսում եք, թե՝ մենք չենք պարտվել: Պարտվել ենք, ընկերներ, դժբախտաբար պարտվել ենք ու կորցրել: Եվ ոտքի կանգնելու, կորցրածը հինգ, տասը կամ հարյուր տարի հետո վերականգնելու համար մենք պետք է կարողանանք ուժ գտնել խոստովանելու, որ այսօր մենք պարտվել ենք: Հակառակը ոչ թե ուժի եւ ոգեղենության, այլ ինքնախաբեության նշան է: Ուժը՝ պարտության հետ առերեսվելն է, ոգին՝ այդ առերեսումը վերելքի մեկնակետ դարձնելը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
«Այսօր պարտավոր ենք ոչ միայն հիշել մեր հերոսներին, այլև հարցնել՝ ո՞վ է պատասխան տալու»․ Թագուհի Թովմասյան
4719:00«Եթե այդ օրն էլ հանդիպում չկայանա, մենք փողոց ենք փակելու»․ Արսեն Ղուկասյան (տեսանյութ)
9918:36«Կանչի, թող գան», «աշխատանքային օր են գալու». Լարված իրավիճակ՝ ՊՆ-ի դիմաց (տեսանյութ)
13618:30Անհետ կորած զինծառայողների ծնողներն ակցիա են իրականացնում ՊՆ–ի դիմաց․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
10118:06«Մեր դեմ պատերազմը շարունակվում է, իրավունք չունենք պարտվելու»․ Ոսկան Սարգսյան
9518:00«Վերականգնվելու համար նախ պետք կարողանանք խոստովանել, որ պարտվել ենք»․ Հակոբ Բադալյան
9217:54«Մեր տղերքի արյան պատասխանատվությունն իշխանությունների վրա է»․ ԴՕԿ կուսակցություն
13517:18«Սերունդները չեն մոռանա, որ մեր հերոսներին «պլյուս մինուս 50-ով» էին չափում»․ Վահագն Սարոյան
13716:12