Կիրակի, 28 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Եթե հիմնարար հարցում չկա երկկողմ ըմբռնում, ի՞նչ խաղաղության մասին է խոսում Փաշինյանը»․ Սուրեն Սուրենյանց

«Եթե հիմնարար հարցում չկա երկկողմ ըմբռնում, ի՞նչ խաղաղության մասին է խոսում Փաշինյանը»․ Սուրեն Սուրենյանց
100
Այսօր, 01:06

Ալիևի պահանջը և Փաշինյանի մոլորությունը
ՄԱԿ-ի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երբևէ պաշտոնական փաստաթղթերում ու բանակցություններում «Զանգեզուրի միջանցք» արտահայտություն չի եղել։
Բայց նույն ամբիոնից Իլհամ Ալիևը շարունակում է օգտագործել այդ եզրը՝ փաստացի Հայաստանին առաջադրելով արտատարածքային միջանցքի պահանջ։
Եթե այս հիմնարար հարցում չկա երկկողմ ըմբռնում, ի՞նչ խաղաղության մասին է խոսում Փաշինյանը։
Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն դրա շահագործման պարամետրերի հետ կապված։
Սա ոչ թե խաղաղության օրակարգ է, այլ պայթյունավտանգ հակասությունների կուտակում, որը ուժային դիսբալանսի պայմաններում կարող է Հայաստանի համար վերածվել կամ նոր պատերազմի, կամ պարտադրված զիջումների։
Չմոռանանք ևս մեկ կարևոր հանգամանք, ինչի մասին այսօր արդեն գրել եմ․ TRIPP-ի խորքում թաքնված է նաև աշխարհաքաղաքական բախման վտանգը։
Իրականությունն այն է, որ միջազգային հանրությանը խաղաղության պատրանք վաճառելով՝ Փաշինյանը վտանգավոր մոլորության մեջ է գցում նաև սեփական ժողովրդին»։