Երկուշաբթի, 29 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Միքայել Սրբազանի գործով լրացուցիչ դատալսումն այսօր է

Միքայել Սրբազանի գործով լրացուցիչ դատալսումն այսօր է
98
Այսօր, 09:06

Միքայել Սրբազանի պաշտպանների թիմը հայտնում է. «Առաջին ատյանի դատարանը (դատավոր Արմինե Մելիքսեթյան) կայացրել է վերդիկտ՝ Միքայել Սրբազանին մեղավոր ճանաչելու վերաբերյալ:
Լրացուցիչ դատալսումներով դատարանը կողմերի հետ պետք է քննարկի մի շարք հարցեր, այդ թվում՝ ծանրացնող և մեղմացնող հանգամանքների, պատժի տեսակի և չափի վերաբերյալ հարցերը:
Նշված հարցերը քննարկելուց հետո դատարանը հեռանալու է դատավճիռ կայացնելու:
Լրացուցիչ դատալսումը տեղի կունենա 2025թ. սեպտեմբերի 29-ին, ժամը 15:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում (ք.Երևան Գյուլիքևխյան 20 հասցեում, դահլիճ N 3):
Դատական նիստը դռնբաց է»: