Ամենախոշոր ավիաընկերությունը` Lufthansa-ն, կրճատելու է հազարավոր աշխատատեղեր

Գերմանական Lufthansa ավիաընկերությունը նախատեսում է մինչև 2030 թվականը կրճատել ընկերության վարչական գործառույթներում աշխատող 4000 աշխատակցի։ Փոփոխությունները տեղի կունենան աշխատանքային գործընթացների թվայնացման և ավտոմատացման ֆոնին, երկուշաբթի՝ սեպտեմբերի 29-ին, հաղորդել է Deutsche Welle-ն՝ հղում անելով ընկերության ղեկավարությանը։
Միևնույն ժամանակ, Lufthansa-ն ճշգրտել է իր գործառնական շահույթի նպատակները՝ դրանք 8-ից բարձրացնելով մինչև 10 տոկոսի։ Ղեկավարության կարծիքով, այս տարվա գործառնական շահույթը պետք է զգալիորեն գերազանցի անցյալ տարվա 1,6 միլիարդ եվրո ցուցանիշը։
Մոտավորապես 103,000 աշխատակից ունեցող Lufthansa-ն Եվրոպայի ամենամեծ ավիաընկերությունն է։ Lufthansa-ից բացի, խմբում ընդգրկված են այնպիսի ավիաընկերություններ, ինչպիսիք են Swiss Airlines-ը, Austrian Airlines-ը և Brussels Airlines-ը։ Խումբը նաև փոքրամասնության բաժնեմաս ունի իտալական Ita ավիաընկերությունում։
Միևնույն ժամանակ, սեպտեմբերի 30-ը լրանում է այն վերջնաժամկետը, որի ընթացքում Lufthansa-ի և Lufthansa Cargo-ի օդաչուները, որոնք Vereinigung Cockpit (VC) միության անդամներ են, մտադիր են որոշում կայացնել ևս մեկ գործադուլի մասին։ Օդաչուների հիմնական պահանջն իրենց արդյունաբերական կենսաթոշակների բարձրացումն է։ Միությունը պահանջում է, որ իրենց գործատուներն ավելի մեծ գումարներ մուծեն կենսաթոշակային հիմնադրամին։

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
85816.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
80615.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
59114.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
129713.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
63612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
166310.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
181309.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
76009.11.2026, 15:18