Երեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում յուղ է վառում»․ Սամվել Ֆարմանյան

«Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում յուղ է վառում»․ Սամվել Ֆարմանյան
147
Այսօր, 17:12

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլը Ստրասբուրգում յուղ է վառում...
Հայաստանը Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) անդամ պետություն է 2001 թվականից սկսած: Անդամակցությունից մինչ օրս Հայաստանը դասվում է որպես ԵԽ-ի ամբողջական մոնիտորինգի տակ գտնվող պետություն: Նույն կարգավիճակն ունեն Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, Ուկրաինան, Մոլդովան և այլն:
Այս կարգավիճակը նշանակում է, որ տվյալ պետությունը լիարժեք չի համապատասխանում ԵԽ չափանիշներին ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի իշխանության չափումներով: Ուստի, ԵԽԽՎ-ն հետևում է այդ պետության՝ անդամակացությամբ ստանձնած պարտավորությունների կատարմանը, նշանակում է համազեկուցողներ, տարեկան զեկույցներ է պատրաստում և այլն: Հենց ԵԽ-ն համոզվի, որ տվյալ պետությունն արդեն համապատասխանում է ԵԽ չափանիշներին, այն հանվում է մոնիտորինգի տակ գտնվող երկրների շարքից:
Նիկոլը մեր անտեղյակ ժողովրդին, սեփական դուքյանի վերածված «քաղհասարակության» հետ ձեռք ձեռքի տված, փորձում է քարոզել ու համոզել, որ 2018թ. «ոչ բռնի և այլն...» սահմանադրական հեղաշրջումից հետո Հայաստանը դարձրել է «ժողովրդավարության բաստիոն», բայց հասնելով Ստրասբուրգ, չի համարձակվում կես բերան բարձրաձայնել. «մենք վաղուց արդեն ժողովրդավարության բաստիոն ենք, բա մեզ ինչո՞ւ չեք հանում մոնիտորինգի տակ գտնվող պետությունների ցանկից»:
Գիտե՞ք ինչու նա չի խոսում այս ամենակարևոր հարցի մասին ու չի պնդում դա: Որովհետև, Նիկոլը բոլորից լավ է հասկանում, որ «ժողովրդավարության բաստիոնի» մասին իր ու «քաղհասարակության» հեքիաթները միայն մեր խեղճ ու կրակ, անտեղյակ հայաստանցիների ականջների համար է: Եթե ԵԽ-ում նման հարց դնի՝ Ստրասբուրգում միայն բարձր կծիծաղեն, ու ստիպված կլինեն բարձրաձայնել իրականությունը «ժողովրդավարության բաստիոնի» մասին:
Հետևաբար, ինչ հեքիաթներ էլ Նիկոլը պատմի, Հայաստանի ժողովրդավարացման գնահատման միակ ինստիտուցիոնալ մեխանիզմը սա է. Հայաստանը կամ շարունակում է մնալ ԵԽԽՎ մոնիտորինգի տակ գտնվող պետությունների ցանկում ինչպես 2001թ. մինչև հիմա է, կամ եթե Նիկոլն այն իրոք դարձրել է «ժողովրդավարության բաստիոն», ուրեմն Հայատանը պիտի վաղուց դուրս բերված լիներ այդ ցանկից:
Իսկ դա այդպես չէ. Նիկոլը Ստրասբուրգում յուղ է վառում:
Հ.Գ. Որպես ԵԽԽՎ նախկին պատվիրակության անդամ, տեղեկացնեմ, որ 2017թ. ավարտին օրակարգում արդեն քննարկվում էր Հայաստանը ԵԽԽՎ մոնիտորինգի տակ գտնվող պետությունների ցանկից հանելու հարցը»:

Աղբյուրը`   Սամվել Ֆարմանյան