Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Հպարտանում եմ Նիկոլ Փաշինյանի խելացի, հմուտ, իմաստուն ու հեռատես քաղաքականությամբ». Կնյազ Հասանով

«Հպարտանում եմ Նիկոլ Փաշինյանի խելացի, հմուտ, իմաստուն ու հեռատես քաղաքականությամբ». Կնյազ Հասանով
366
Երեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2025 թ., 17:24

ԱԺ հայտարարությունների ժամին ՔՊ խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովը դիմադիրներին ու ընդդիմադիրներին հորդորեց լինել միասնական, երբ խոսքը պետության անվտանգության, խաղաղության մասին է: «Մի կողմ դնել ամբիցիաները, ճիշտ կողմնորոշվել, կանգնել պետության ու իշխանության կողքին՝ միասնաբար չեզոքացնելով վտանգները, արհավիրքները: Միշտ հպարտանում եմ մեր Հանրապետության վարչապետ, հարգարժան պարոն Նիկոլ Փաշինյանի խելացի, հմուտ, իմաստուն ու հեռատես քաղաքականությամբ, որը մեր երկիրը պահում է անվտանգ ու խաղաղ պայմաններում: Նա կարողանում է դիվանագիտական ճիշտ ճանապարհով հարաբերություններ ստեղծել բոլոր գերտերությունների հետ»,- ասաց Հասանովը: