Գառնիկ Դանիելյանն ԱԺ ամբիոնից ներկայացրեց Բագրատ Սրբազանի նամակը
![]() 166 Երեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2025 թ., 18:00 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ԱԺ ամբիոնից ներկայացրեց Բագրատ Սրբազանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Կենտրոն» ՔԿՀ-ից․ «Այս խոսքն ընդունեք նաև ԱԺ պատգամավոր և հայրենիքի կալանավոր Արթուր Սարգսյանի և մյուս 16 հայրենիքի կալանավորների անունից։ «Տերն իմն է՝ Լույսը և Կյանքը, ումի՞ց վախենամ։ Տերն իմն է՝ կյանքի ապավենը, ես ումի՞ց դողամ»․ այս աղոթքն ամբողջ կյանքում ուղեկցել է ինձ, ինչպես այսօր՝ ուրացողների և հայրենավաճառների խմբակի դիմաց կանգնած, ովքեր կարողացել են իմ և իմ հայրենիքի կենսագրությունը և պատիվը գողանալ։ Իսկ իրենց և իրենց սերունդների ճակատին անջնջելի կերպով դրոշմվելու է աղվեսադրոշմի խարանը։ Ինչպե՞ս, ումի՞ց և ինչո՞ւ վախենալ․ այն կենսագիրների՞ց, ում ձեռքը թաթախված է արամբ՝ հայրենիքի, և հաղթանակ ուրացող, ովքեր իրենց փողի և փորի համար փորձում են ահաբեկել և վախեցնել։ Մենք նախընտրել ենք մեր եղբայրների հետ կալանքը և նույնիսկ մահը, քան ուրացողների հետ բաժին ունենալը, որի համար ուխտել եմ, որ չեմ մոռանալու հանուն քեզ, Հայաստա՛ն, և չեմ ուրանալու հանուն քեզ, Արցա՛խ»։ Բագրատ Սրբազանը նամակով նաև հայտնել է, որ երկու ամսված ընթացքում 3 անգամ հարցում է ուղարկել Գլխավոր դատախազին և Քննչական կոմիտեի «խեղճ» ղեկավարին, որոնք մնացել են անպատասխան։ «Այժմ այս ամբիոնից, որտեղից մեր հասցեին հնչել են զրպարտություններ, նույն հարցադրումն եմ ուղղում՝ ինչի՞ն է վերաբերում երկու հոգու «գյուլլելու և 15 հոգու բանտ դնելու»՝ ձեր այդքան սիրված պատմությունը...»,- Դանիելյանի փոխանցմամբ՝ նամակում նշել է Բագրատ Սրբազանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
