«Էդ խեղճ տերտերներից ի՞նչ եք ուզում»․ Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
![]() 259 Երեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2025 թ., 18:32 «Ի՞նչ է ասում ընդդիմությունը․ ասում է՝ Աջապահյանը, որ հեղաշրջման կոչ անելու համար հիմա դատապարտվում է, և Բագրատ Գալստանյանը, որ ահաբեկչություն կազմակերպելու գործով դատապարտվում է, իրենց հոգևոր եղբայրներն են․․․ Աջապահյանը գնացել է «Երկիր» մեդիա հարցազրույցի, իրենց ուզածը չէր ասել, եթեր չէին տվել, հիմա իրենց ուզածն ասել է, դատվում է․․․»,- այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։ «Դուք առհասարակ բոլորին օգտագործում եք»,- դիմելով ընդդիմությանը՝ նշեց իշխանական պատգամավորը։ «Ցավն օգտագործում են, վիշտն օգտագործում են, իրար էլ են օգտագործում․․․ Էդ խեղճ տերտերներից ի՞նչ եք ուզում․․․Վարչապետի թեկնածու պետք է դառնար Աջապահյանը, դա էլ չարեցիք, «քցեցիք»․․․ Դուք բացի «քցելուց»՝ ուրիշ բանի սովոր չեք։ ԱԺ ձեր քննարկումներն էլ էին իրար «քցելու» մասին․․․ Ասում են՝ ահաբեկչության, հեղաշրջման փորձ անող մարդը քաղբանտարկյալ է, իրենց տեսանկյունից ճիշտ են, որովհետև իրենց նպատակը մշտապես եղել է թալանելն ու երկրի կառավարումն արտաքին ուժերին հանձնելը»,- նշեց Հովհաննիսյանը։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
12403:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
192Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
253Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
311Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
241Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
184Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
320Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
363Երեկ, 16:09
