«Վարչապետի համար պետք է նորություն չլիներ Ալիևի` տարածքային պահանջ ունենալը»․ Հովիկ Աղազարյան
![]() 258 Երեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2025 թ., 19:18 «Պետք է նորություն չլիներ վարչապետի համար, որ Ալիևը տարածքային պահանջ ունի. «Արևմտյան Ադրբեջան» արտահայտությունն ինչի՞ համար է, 300.000, այսպես կոչված, փախստականների վերադարձը Հայաստան հենց այդ տարածքային պահանջների հետագա իրացման կարևորագույն քայլերից մեկն է՝ ըստ իրենց ծրագրի»,- այս մասին «Նյուզ»-ի հետ զրույցում նշեց ՔՊ-ից հեռացված ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ «Վարչապետը շատ լավ գիտեր այդ մասին։ Հետևաբար այն, որ ասվում է՝ խաղաղություն է բերել, բառերով չի լինում։ Խաղաղությունը պիտի մի իրավիճակ լինի, որ կողմերի համար այլ տարբերակ չլինի, քան խաղաղությունը, պատերազմական ճանապարհով հարց լուծելը դառնա աննպատակահարմար։ Բայց քանի որ այսօր այդ վիճակը չի, հետևաբար խաղաղություն մենք չունենք»,- նշեց Աղազարյանը՝ նաև ընդգծելով՝ պատերազմական իրավիճակում ենք իրականում։ «Այն, որ մի տարի յոթ ամիս զինվոր չի սպանվել, դա ոչինչ չի նշանակում։ Ալիևը ինչ-որ իմաստով, «կուտ» է տալիս, որ ինչ-որ բաներ պոկի։ Իհարկե, Ալիևը շատ է ուզում, որ Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի, բայց ռիսկ կա, որ կարող է չընտրվի։ Հետևաբար Ալիևը ուզում է, որ Նիկոլ Փաշինյանին մի քիչ էլ ճնշի, էլի բաներ կորզի, քանի դեռ հնարավորություն կա»,- հավելեց պատգամավորը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
