«Վալոդյա Գրիգորյանի եղբայրը որևէ կապ չունի փետրվարի սպանության հետ»․ Մեսրոպ Առաքելյան
![]() 157 Այսօր, 00:24 «Դեռ մեծ անելիք ունեն իրավապահները, և միայն դատարանի որոշումից հետո կարող ենք հասկանալ, թե այս սպանության իրական դրդապատճառները որոնք էին»,- այս մասին «ABC Մեդիա»-ի հետ զրույցում նշեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը՝ անդրադառնալով օրերս Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությանը և այդ առնչությամբ ՆԳՆ մեկնաբանությանը, թե՝ «գործը բացահայտված է և պատճառը վրեժխնդրությունն է»։ Առաքելյանի դիտարկմամբ՝ Քննչական կոմիտեի նախագահի կողմից պատճառների, մոտիվներ մասին խոսելն անթույլատրելի է։ «Փետրվարին Մերձավանում տեղի ունեցած միջադեպի ժամանակ անկարգությունների հետևանքով մեկ անձ սպանվել է, սպանության մեղադրանք է առաջադրվել կոնկրետ անձի։ Բացի այդ անձից՝ մեկ տասնյակից ավելի անձանց նկատմամբ խուլիգանություն կատարելու հոդվածով է մեղադրանք առաջադրվել, և Վալոդյա Գրիգորյանի եղբոր նկատմամբ նույնպես խուլիգանության հոդվածով է մեղադրանք առաջադրվել, որը միանշանակ չի ընդունվում, որովհետև որևէ փաստ չկա, որ նա այդ դեպքերի ժամանակ այնտեղ է եղել․․․ Վալոդյա Գրիգորյանը մեկնաբանություն էր տվել, որ իր եղբոր կալանավորումը բացառապես իր քաղաքական գործունեության, ընտրություններից առաջ ճնշման փորձի դրսևորում է եղել։ Նույնիսկ եթե իրավապահ մարմինների տվյալներն ենք դիտարկում, Վալոդյա Գրիգորյանի եղբորը միայն խուլիգանության մասնակցության մասով է մեղադրանք առաջադրվել, և չկա որևէ տրամաբանություն՝ այս սպանության վրեժխնդրության կապը տեսնելու։ Վալոդյա Գրիգորյանի եղբայրը որևէ առնչություն, այդ թվում՝ նաև մեղադրական եզրակացության մեջ, որևէ կապ չունի փետրվարի սպանության հետ»,- ընդգծեց Առաքելյանը։ Նա նաև հավելեց, որ Վալոդյա Գրիգորյանը չի ընդունում նաև խուլիգանության հոդվածով իրեն առաջադրված մեղադրանքը։ |
«Ցանկացած գնով ծախվելու պատրաստ օրգանիզմներն են սնուցում ու պահում Նիկոլ Փաշինյան կոչված երևույթը». Հայկ Դեմոյան
8201:12«Համեմատությունը՝ որպես պետության առաջնորդի օրինակ». Վլադիմիր Մարտիրոսյան (տեսանյութ)
11400:36«Վալոդյա Գրիգորյանի եղբայրը որևէ կապ չունի փետրվարի սպանության հետ»․ Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ)
14900:24«ՔՊ-ում կան մարդիկ, որ կմիանան իմպիչմենթին, անուններ չեմ տա, որ Նիկոլը չկալանավորի»․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
143Երեկ, 23:12«Դեռ չեք հասկանո՞ւմ՝ ինչ են պատրաստվում ՀՀ-ի հետ անել «թավշյա» իշխանությունները»․ Արման Աբովյան
189Երեկ, 22:18«Նիկոլի իշխանությունն Ալիևի համար «Ալլահի պարգև» է»․ Արմեն Հովասափյան
126Երեկ, 21:54«Պարո՛ն վարչապետ, այդ մարդը որևէ տերմին չի հնարել, որ մուննաթ եք գալիս իր վրա»․ Դավիթ Խաժակյան
125Երեկ, 21:18«Պետապարատի և թուրք-ադրբեջանցիների հույսին»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
195Երեկ, 20:36