Աթենքում համընդհանուր գործադուլ է

Աթենքում ընթանում է աշխատանքային օրենսդրության փոփոխությունների դեմ համընդհանուր գործադուլ, չորեքշաբթի օրը հաղորդել է Associated Press (AP) գործակալությունը։
«Պետական հատվածի արհմիությունները և մասնավոր հատվածի աշխատողները կոչ են արել գործադուլի ընդդեմ աշխատանքային օրենսդրության փոփոխությունների դեմ, որոնք թույլ են տալիս աշխատանքային պայմանների ավելի մեծ ճկունություն, այդ թվում՝ արտաժամյա, որը կարող է որոշ հերթափոխներ երկարաձգել մինչև 13 ժամ», - գրել է գործակալությունը։
Գործադուլը կտևի 24 ժամ։ Աթենքում հասարակական տրանսպորտը, տաքսիները և պետական մարմինները չեն աշխատում կամ աշխատում են կրճատված գրաֆիկով։
Գործադուլի շրջանակներում անցկացված ցույցերի մասնակիցների թիվը գնահատվում է հազարներով
Հանրահավաքների ժամանակ, ըստ տեղեկությունների, լսվել են նաև պաղեստինցիներին աջակցող կարգախոսներ։
Associated Press-ի փոխանցմամբ, առաջարկվող օրենսդրական փոփոխությունները նախատեսում են շաբաթական աշխատանքային ժամերի կրճատում մինչև 48 ժամ, ներառյալ արտաժամյա աշխատանքը, տարեկան թույլատրելի առավելագույնը 150 ժամ արտաժամյա աշխատանքով։
Իր հերթին, Հունաստանի արհմիությունների ընդհանուր կոնֆեդերացիան կոչ է արել շաբաթական դարձնել 37.5 ժամ։
«Մենք դեմ ենք 13-ժամյա հերթափոխին։ Մինչև ուժասպառ աշխատելը փոփոխության չի հանգեցնի, և մարդկային համբերությունն էլ սահման ունի», - նշել է կազմակերպությունը։

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
240Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
158Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
138Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
52826.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
59024.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
61123.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
173723.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
68722.10.2026, 02:06