Հայկ Սարգսյանին գծերից գցել են. «Սա անհետևանք չենք թողնելու». «Հրապարակ»
![]() 188 Հինգշաբթի, 02 հոկտեմբերի, 2025 թ., 09:24 «Հրապարակ»-ը գրում է. «Հայկ Սարգսյան-Ալեն Սիմոնյան հակամարտության ընթացքում մի ուշագրավ դրվագ «բացահայտվեց», որը երկու օր է՝ ծածուկ քննարկում են ՔՊ-ականները: Հայկ Սարգսյանը նախօրեին իր ճեպազրույցի ընթացքում հրապարակավ թիմին մեղադրեց իր հասցեին կեղծիք տարածելու մեջ, ասաց, որ համագումարից առաջ լրատվամիջոցներում հայտնված անանուն նամակի առթիվ կուսակցության տարածած հայտարարության մեջ առկա մի պնդում չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանի նկատմամբ ՔՊ վարչությունում վարույթ հարուցելու եւ խիստ նկատողություն տալու վերաբերյալ արված հայտարարության մեջ ասված էր. «Հայկ Սարգսյանը նույնպես դիմում է ներկայացրել՝ Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին։ Վերահսկող հանձնաժողովը Հայկ Սարգսյանին երկու անգամ հրավիրել է իր դիմումի շուրջ բացատրություններ ներկայացնելու համար, սակայն նա չի կարողացել ներկայանալ՝ ՀՀ-ում չգտնվելու պատճառով»։ Սարգսյանն ասաց, որ ինքը որևէ առաջարկ չի ստացել կուսակիցներից՝ իր դիմումի շուրջ պարզաբանումներ ներկայացնելու համար։ «Ես խնդրել եմ մեր կուսակցությանը՝ խմբագրել այդ հատվածը, որպեսզի տպավորություն չստեղծվի, որ Հայկ Սարգսյանը դիմել է, բայց չի ցանկանում մասնակցել դիմումի քննարկմանը»։ Սակայն նշենք, որ երեկվա դրությամբ ՔՊ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարությունը չէր խմբագրվել։ Մեզ ասացին, որ Հայկ Սարգսյանի այս հայտարարությունը թիմում վատ են ընդունել և անհետևանք չեն թողնելու»։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
294Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
227Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
352Երեկ, 16:09
