Հինգշաբթի, 02 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Բաց սահմաններն ավելի են ուժեղացնելու Հայաստանի ժողովրդավարությունը»․ Արթուր Հովհաննիսյան

«Բաց սահմաններն ավելի են ուժեղացնելու Հայաստանի ժողովրդավարությունը»․ Արթուր Հովհաննիսյան
106
Այսօր, 15:18

«Հարևանների հետ բարիադրացիական հարաբերությունները, բաց սահմաններն էլ ավելի են ուժեղացնելու Հայաստանի Հանրապետության ժողովրդավարությունը, տնտեսությունը և բնականաբար նաև իրավակարգերը։ Եվ հենց սրա դեմ են, ըստ էության, պայքարում տխրահռչակ ուժերը, ոնք այսօր պահը օգտագործեցին և փախան դահլիճից»,- այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ «Այո, այս ուժերը պայքարում են ազատ և ժողովրդավար Հայաստանի Հանրապետության դեմ, բայց նրանք երևի թե չգիտեն, որ այդ պայքարում ի սկզբանե ջախջախված են»,- ասել է ՔՊ-ական պատգամավորը։