«Փաստաբանները «ջարդում են» կեղծ դրվագներն ու քարոզչական հորինվածքները»․ Տիգրան Աբրահամյան
![]() 196 Հինգշաբթի, 02 հոկտեմբերի, 2025 թ., 17:18 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Սրբազան շարժման» գործով դատական նիստն է, որտեղ փաստաբանները հետևողականորեն «ջարդում» են ինչպես գործի տակ դրված կեղծ դրվագները, այնպես էլ իշխանության դաշտ նետած քարոզչական հորինվածքները: Հիշեցնենք՝ Հովհաննես Խուդոյանը վարույթով ներգրավված բոլոր հինգ հանրային մեղադրողներին բացարկ հայտնեց։ Միջնորդությանը միացան բոլոր պաշտպանները։ Խուդոյանը պարզաբանեց, որ բացարկի հիմքում ընկած է հայտնի ձայնագրությունը, որտեղ, ըստ վարույթի նյութերի, զրուցում են Բագրատ Սրբազան ու Հովհաննես Ավետիսյանը։ Խուդոյանի խոսքով՝ քրեական վարույթի նյութերում առկա է «ակնհայտ կեղծիք»։ «Երկխոսության առանձին հատված դուրս է բերված արձանագրությունից՝ քննարկման բովանդակությունն այլ համատեքստում ներկայացնելու համար»,- նշել է փաստաբանը։ Նա ներկայացրել է խոսակցության բովանդակությունը՝ պնդելով, որ այն ամբողջությամբ հակասում է վարույթի նյութերում առկա սղագրությանը։ Բագրատ Սրբազանը ևս հայտարարեց, որ մեղադրողները «մեղադրող չեն, այլ՝ զրպարտող»։ Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
