Վարդան Ղուկասյանի դեմ քրգործ կհարուցվի՞․ «Հրապարակ»
![]() 212 Ուրբաթ, 03 հոկտեմբերի, 2025 թ., 09:24 «Հրապարակ»-ը գրում է․ «Վարդան Ղուկասյանի հասցեին երեկ սպառնալից հայտարարություններ հնչեցին: Փաշինյանը, պատասխանելով գյումրեցի պատգամավոր Կարեն Սարուխանյանի հարցին, սպառնաց, որ Ղուկասյանին դուրս են շպրտելու քաղաքական ու հանրային դաշտից: Թերեւս՝ մտադիր են քրգործ հարուցել նրա դեմ՝ ՀՀ ինքնիշխանության դեմ իբր արած հայտարարության համար: Սարուխանյանին հարցրինք՝ ինչպե՞ս են Գյումրու ընտրված համայնքապետին «դուրս շպրտելու»։ «Դա պետք է անի առաջին հերթին գյումրեցին»,- ասաց նա: Հիշեցրինք, որ գյումրեցին իր քայլն արել է եւ ամիսներ առաջ իր ձայնը տվել է հենց Ղուկասյանին։ «Դա կարվի սահմանադրական, օրենքով նախատեսված ձեւերով՝ որպես ժողովրդավարական երկիր»,- շարունակեց նա: Անվստահությա՞ն միջոցով, բայց ավագանիում ընդդիմությունը մեծամասնություն է։ «Ունեն, բայց ցանկացած պահի կարող են չունենալ»: Մտադիր եք մարդագողությա՞մբ զբաղվել։ Դա մարդագողություն չէ, քաղաքական պրոցես է»: Քրեական հետապնդումների միջոցո՞վ եք ոմանց ձեր կողմը բերելու: Այս հարցին պատգամավորը չպատասխանեց: Ակնհայտ է, որ գործի է դրվել Փաշինյանի սիրելի քրեական մահակը, եւ իշխանություն խլելու սցենարն են կիրառելու»։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
12403:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
192Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
253Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
311Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
241Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
184Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
320Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
363Երեկ, 16:09
